04:05 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Ինչու Փաշինյանը Գրիգորյանին տեղափոխեց ԱԳՆ. Հակոբյանը` աղմկահարույց նշանակման մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
244 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու և նրան արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակելու հարցին։

Եթե Փաշինյանը Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակելու մտադրություն ունենար` միանգամից կնշանակեր. Հակոբյան

Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին արտգործնախարար նշանակելու մտադրություն ունենար, ապա ոչինչ չէր խանգարում վարչապետի պաշտոնակատարին, որ դա միանգամից աներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Եթե օրենքը դա չի պահանջում, ինչո՞ւ պիտի Փաշինյանը միջանկյալ քայլ աներ։ Սա ուժային կառույց չէ, որ նախ որևէ պաշտոնի նշանակեն, իսկ մի քանի ժամ հետո, օրինակ, ԱԱԾ պետ, ինչպես մենք դա տեսել ենք մի շարք դեպքերում, մասնավորապես Քյարամյանի»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Գրիգորյանին ոչ թե արտգործնախարարի առաջին տեղակալ են նշանակել , այլ ազատել են ԱԽ քարտուղարի պաշտոնից, որպեսզի նրան փոխարինեն մեկ այլ գործիչով։ Այս փոխատեղումներով, ըստ Հակոբյանի, Փաշինյանը փորձում է ԱԽ պաշտոնում նշանակել մեկին, որը Ռուսաստանի հետ վստահելի հարաբերություններ ունի։

«Արմեն Գրիգորյանն ի սկզբանե հասկանում էր, որ իր տեղում չէր թե՛ իր կենսագրությամբ, թե՛ անվտանգային հարցերում ունեցած պատկերացումներով և թե՛ կապերով։ Բնականաբար, որոշ գեոքաղաքական կարևոր գործընկերների մոտ պակասում էր նրա նկատմամբ վստահությունը։ Չեմ բացառում, որ նրան փոխարինող պաշտոնյան ինչ-որ ուժային բլոկից լինի»,- նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` դժվար է ասել, թե Գրիգորյանի նշանակումն ինչպես կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վրա, քանի որ վերջին 3 տարում այն գտնվում է քաոտիկ իրավիճակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Գրիգորյանն արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում ներկայացրեց արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։

Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին պաշտոններից:

Ըստ թեմայի

Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն ստացավ. որոշումը հրապարակվել է
Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով. Դավիթ Հարությունյան
Դատական դեպարտամենտի ղեկավարն ազատվել է պաշտոնից
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Գրիգորյան, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ