08:20 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Ինչ պայմաններում է պահվում Արմեն Չարչյանը և ինչ խնդիրներ ունի. պարզաբանում է փաստաբանը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում  մանրամասներ է հայտնել պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի և պահման պայմանների մասին։

Ինչ պայմաններում է պահվում Արմեն Չարչյանը, և ինչ խնդիրներ ունի. պարզաբանում է Վարդևանյանը

Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող պրոֆեսոր Արմեն Չարչյանն առողջական խնդիրներ ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավարի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ Չարչյանի առողջական վիճակի մասին մանրամասներ փոխանցել չի կարող, կարող է ասել միայն, որ վիճակը բավարար չէ։

«Իր առողջական խնդիրներն այնպիսին են, որ առհասարակ քրեակատարողական հիմնարկում հաղթահարելի չեն, սակայն պարոն Չարչյանն իր վարքագծով պայմանավորված` չի դիմել բժշկական օգնության»,- նշեց Վարդևանյանը։

Պաշտպանի խոսքով` Չարչյանի հետ տեսակցությունները ևս սահմանափակված են. միայն մերձավոր ազգականների հետ է տեսակցություն թույլատրվում։

Դիտարկմանը, թե առանձին խցո՞ւմ է պահվում պրոֆեսորը, Վարդևանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

«Սովորական պահման պայմաններ են, ինչպես ցանկացած ՔԿ-ում, բոլոր կալանավորված անձանց դեպքում»,- ընդգծեց նա։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, սակայն, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Չարչյանը «Վարդաշեն» ՔԿ-ի բուժմասում է։

Նշենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքի խափանման միջոցի քննությունը նշանակված է հուլիսի 20-ին։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Ըստ թեմայի

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. դատավորը «դողացող ձայնով հրապարակեց դատավճիռը»
Մեղադրող կողմը սխալ է թույլ տվել. Չարչյանի փաստաբանները նոր միջնորդություն կներկայացնեն
Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն
«Դատախազի վարքագիծն անհասկանալի էր». Չարչյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվել է
Չարչյանի գործին առնչվող 280 վկայից հարցաքննվել են 60-80-ը․ ի՞նչ ցուցմունք են տվել նրանք
թեգերը:
Արամ Վարդևանյան, փաստաբան, Արմեն Չարչյան

Գլխավոր թեմաներ