21:40 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

«Ճառ ասե՞նք, թե՞ զանգ կախենք». պատահակա՞ն է ՀՀ իշխանության լռությունն Ալիևի դիմաց

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
18910

Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարություններին, որոնք պարունակում են տարածքային նկրտումներ։  

Ալավերդյան. Պետք է պարզել` ՀՀ իշխանությունների լռությունը պատահակա՞ն է, թե՞ ոչ

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` միջազգային հանրությունը սպասում է նախևառաջ Հայաստանի արձագանքին, այսինքն` ամեն անգամ պետք է հստակեցվի` այն երկիրը, որին դա վերաբերում է, համաձա՞յն է, թե՞ պատրաստ է պատասխանել կոշտ հայտարարությամբ, մինչդեռ պաշտոնական Երևանից չկա որևէ հստակ արձագանք։ 

«Արձագանքը ոչ թե առանձին պաշտոնատար անձանց հակազդող խոսքերն են, այլ պատկան մարմինների ու ատյանների նոտայով հանդես գալը, քանզի տվյալ դեպքում խախտվում են նաև ՄԱԿ–ի կանոնադրության ամենակարևոր հոդվածներով նախատեսված նորմերն ու սկզբունքները։ Նման դեպքերում արձագանքը սովորաբար ունենում է հստակ ձևաչափ, ու քանի որ մեր պարագայում դա չկա, միջազգային հանրությունը կարող է եզրակացնել, որ Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար վտանգ չեն ներկայացնում»,– նշեց ՀՀ առաջին օմբուդսմանը։

Ալավերդյանը դժվարանում է պատկերացնել մեկ այլ դեպք, երբ միջազգային հանրությունն առաջինն է արձագանքում, եթե, իհարկե, այդ քայլը չի բխում նրա աշխարհաքաղաքական շահերից։

Ըստ նրա` կոնկրետ մեր պարագայում միջազգային հանրությունն արձանագրում է Հայաստանի իշխանությունների պասիվ դիրքորոշումը։ 

«Մենք ուղղակի պետք է պարզենք` ՀՀ իշխանությունների լռությունը պատահակա՞ն է, թե՞  ոչ։ Սա է խնդիրը։ Միանշանակ է այն, որ Ադրբեջանից հնչող հակահայկական հայտարարությունները պատահական չեն, որովհետև Ադրբեջանն անթաքույց ձգտում է տիրանալ այն տարածքներին, որոնք նշված են իր քարտեզի վրա, և որն Ադրբեջանը ներկայացրել է 1919 թվականի Փարիզի վեհաժողովում։ Այդ քարտեզում Հայաստանը ներկայացված է փոքրիկ եռանկյունու տեսքով` Սևանից մինչև Երևան։ Ադրբեջանը տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններում շատ հատևողական է, դրանք նույնիսկ նախապատրաստվում են դիվանագիտական խողովակներով, իրեն սատարող պետությունների հետ միասին»,– նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը։

Ալավերդյանի խոսքով` հայաստանյան իշխանությունները չարձագանքեցին նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և մինչ օրս այդ հարցը մնում է օդից կախված։ Ըստ նրա` միայն  ճառ ասելը, առանձին հանդիպումներում կարծիքներ հայտնելը «թոնրի զրույց է», մինչդեռ միջազգային հարաբերությունների պրակտիկան նման դեպքերի համար ունի գործողությունների հարուստ շտեմարան, որն առնչվում է այն երկրներին, որոնց տարածքային ամբողջականությունը խախտվում է։    

Այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է. Քոչարյանը` Ալիևի հայտարարությունների մասին

Նշենք, որ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Նրա խոսքով` կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի պնդմամբ` եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հետևաբար ադրբեջանցիների երկիրը նաև Զանգեզուրն է, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևան):   

Ալիևի հայտարարությունը վկայում է հայկական տարածքների հանդեպ նկրտումների մասին. վերլուծաբան

Ըստ թեմայի

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին
Ադրբեջանը ամեն ինչ անում է խաղաղությանը խոչընդոտելու համար. Փաշինյանը պատասխանեց Ալիևին
Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լարիսա Ալավերդյան, Իլհամ Ալիև, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ