09:23 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Վրաստանի ներքաղաքական ճգնաժամ. ի՞նչ կպատմեն իշխանությունները Շառլ Միշելին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
7111

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Վրաստանի իշխանությունները փորձում են լարվածությունը թուլացնել, բայց ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել. փորձագետ

Վրաստանում տեղի ունեցող գործընթացները ներքաղաքական են և տեղավորվում են իշխանության համար պայքարի տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

«Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց հուլիսի 5-ի բախումներից հետո, որից մոտ 5 տասնյակ լրագրողներ տուժեցին: Բախումներին հաջորդած լրատվամիջոցների բողոքի ակցիաները, սակայն, իրականացվում են ոչ այնքան միջադեպի օրը ոստիկանության գործողությունների դեմ, որքան վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով»,- ասաց նա։

Մելիքյանը հիշեցնում է նաև ապրիլի 19-ի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ստորագրված համաձայնագրի մասին, որով ընդդիմադիր քաղաքական ուժերը վերադարձան խորհրդարան, և ինչ-որ առումով վերջ դրվեց ներքաղաքական ճգնաժամին։ 

Սակայն այդ համաձայնագրում նշվում էր նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, և իշխանությունները պարտավորվում էին մինչև դրանց իրականացումը դատավորներ չնշանակել, մինչդեռ հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը հավանություն տվեց գերագույն դատարանի 6 դատավորների թեկնածությանը։

«Այս մի քանի գործընթացները համընկան, և իշխանությունները փորձում են լարվածությունը թուլացնել, բայց դեռևս վաղ է խոսել այդ կրիտիկական շրջանի ավարտի մասին»,- նշեց վրացագետը։

Նրա խոսքով` իշխանությունների ճակատագիրը մեծապես կախված է նրանից, թե ինչպես այս ամենը կներկայացնեն ԵՄ նախագահ Շառլ Միշելին, որը պատրաստվում է այս օրերին Վրաստան այցելել։ Նրա հետ հանդիպումներից է կախված՝ Թբիլիսիում ներքաղաքական ճգնաժամն ավելի կխորանա, թե ոչ։

Վրաստանում պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

Հիշեցնենք, որ Վրաստանում հուլիսի 5-ին նախապատրաստվում էին ԼԳԲՏ համայնքների ներկայացուցիչների երթին, բայց այն չեղարկվել է միջոցառման հակառակորդների գործողության պատճառով, որոնք այդ օրը փակել էին Ռուսթավելի պողոտան: Ավելի քան 50 լրագրող վիրավորվել է: Անկարգությունների մասնակիցները քարեր ու շշեր են նետել ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:

Ըստ թեմայի

Որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել Վրաստանում ԼԳԲՏ շքերթի պատճառով առաջացած բախումներից
Հայաստանը հունիսին Վրաստան այցելած քաղաքացիների թվով թոփ հնգյակում է
Ղալեչյանը հայտնեց` Հայաստան-Վրաստան բոլոր ճանապարհները երբ պատրաստ կլինեն
թեգերը:
Ջոնի Մելիքյան, Ճգնաժամ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ