09:30 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Եթե «խոպան» գնացողը համաձայնի աշխատել ՀՀ–ում, օրական կարող է 6000-8000 դրամ վաստակել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
509 0 0

Գագիկ Մակարյանի խոսքով` հայերը արտագնա աշխատանքի են մեկնում ոչ միայն փող աշխատելու, այլև ազատ ապրելու համար։

Մակարյան. «Արտերկիր մեկնելու նպատակը միայն աշխատատեղը չէ, այլ նաև ազատ ապրելակերպը»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ`Հայաստանում իրոք կան ձեռնարկություններ և ընկերություններ, որտեղ կան թափուր աշխատատեղեր, ինչի կապակցությամբ միությունը նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարությանը։ Նամակում նշված է մասնավորապես հրատապ պահանջվող 1020 աշխատատեղերի մասին, սակայն դրանց առնչվող մասնագետներն առհասարակ Հայաստանում քիչ են, ուստի խոսվել է նաև այդ մասնագետների արագ ուսուցման մասին։

«Դրանք հատկապես շինարարության ոլորտի մասնագետներ են` եռակցողներ, պատշարներ, արտաքին երեսապատողներ, գաջ քսողներ և նույնիսկ սովորական բանվորներ։ Եթե օրինակ Ռուսաստան գնացողների որոշ մասը համաձայնի աշխատել Հայաստանում, ապա օրական կարող է վաստակել 6000-8000 դրամ, իսկ որոշ դեպքերում, եթե առանձնահատուկ աշխատանքներ են, մինչև 10000 դրամ։ Բայց հիմնականում մեզ պետք են օպերատորներ, տեխնոլոգներ, հավաքման արտադրությունների մասնագետներ, հետևաբար մասնագիտական առումով այդ պակասը դեռ չի հաջողվում լրացնել»,– Sputnik Արմենիային ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Մակարյանի խոսքով` կան ծանոթ ընկերություններ, որոնք հենց այս պահին ունեն 50 թափուր աշխատատեղ, մյուսների մոտ էլ կան, և եթե բոլորը գումարվում են, ստացվում են հազարավոր աշխատատեղեր, բայց այստեղ, ըստ Մակարյանի, պատճառը միայն աշխատատեղը չէ, որ մարդիկ մեկնում են արտերկիր։

Եվս մի կարևոր հանգամանք է այն, որ արտագնա աշխատանք նախընտրողների զգալի մասն ուզում է ազատ ապրել։

«Քանի որ մարդիկ իրենց համայնքներում չունեն ժամանցային վայրեր, ընդհանուր միջավայրը գեղեցիկ չէ նրանց համար, ուստի ձգտում են մեկնել Ռուսաստան, որտեղ այդ պայմանները քիչ թե շատ ապահովված են։ Ի վերջո ազատ կյանքը նրանց դուր է գալիս։ Նրանք կարծում են, որ հարազատներին, ընտանիքներին գումար ուղարկելով` կատարում են իրենց առաքելությունը, հետևաբար արտերկիր մեկնելու նպատակը միայն աշխատատեղն ու աշխատավարձը չէ, այլ նաև ազատ ապրելակերպը»,– ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Մակարյանը, սակայն, վկայակոչեց 2014 թվականի ռուսաստանյան ճգնաժամը և մատնանշեց, որ եթե դրանից առաջ մեր հայրենակիցները ՌԴ–ում վաստակում էին ամսական 1000-1200 դոլար, ինչն իրոք լավ եկամուտ էր, ապա այժմ գների թանկացման պայմաններում ստանում են կրկնակի քիչ վարձատրություն, որից բաժին են հանում մնալու և այլ ծախսերը, ուստի հարազատներին ուղարկվելիք քիչ գումար է մնում, որն այստեղ էլ կարող են վաստակել։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ հիմա Հայաստանում կան բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, որոնք իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ այստեղ կարող են լավ աշխատատեղեր գտնել։

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում
Փաշինյանն առաջարկում է սպասել սեպտեմբերին. աշխատատեղերի հայտարարված թվերն ամենաբարձրը չեն
Նոր ռեկորդ Հայաստանի աշխատատեղերի շուկայում. գրանցված աշխատողների թիվը շարունակում է աճել
թեգերը:
Հայաստան, Խոպան, Գագիկ Մակարյան, աշխատանք

Գլխավոր թեմաներ