00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից

© Sputnik / Aram NersesyanМартакерт после обстрелов (11 октября 2020). Карабах
Мартакерт после обстрелов (11 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
Մարտակերտի վարչական ղեկավարը նշեց, որ ադրբեջանցի զինծառայողը մինչև ձերբակալվելը անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել։
Ադրբեջանցի զինծառայողն անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել. մանրամասներ` Մարտակերտի միջադեպից
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը մինչև ձերբակալվելը երկու օր անցկացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքի տարբեր տներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը։
Мартакерт после обстрелов (11 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել. նա այս պահին Արցախի ԱԱԾ–ում է
Վարչական ղեկավարի խոսքով`օգոստոսի 23-ին գիշերել է Տերյան փողոցի չբնակեցված տներից մեկում, իսկ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ներխուժել է արդեն բնակեցված տներից մեկի նկուղ, օգտվել այնտեղ եղած պահածոներից։ Առավոտյան, երբ ընտանիքի անդամներն արդեն տանը չեն եղել, բարձրացել է տուն։
«Տան անդամները գիշերը ինչ-որ ձայներ են լսել, բայց կարծել են` շուն է կամ կատու, և ուշադրություն չեն դարձրել։ Ընտանիքի հայրն աշխատում է Մարտակերտի ոսկու հանքում, մայրը` հիվանդանոցում։ Սովորականի նման առավոտյան ամուսիններն աշխատանքի են գնացել, իսկ երեխաները դուրս են եկել բակ խաղալու»,- պատմեց նա։
Երբ ընտանիքի երկու անչափահաս տղաները վերադարձել են տուն, տեսել են տանը ադրբեջանցի զինծառայողին, որն ամիջապես դանակով սպառնացել է անչափահաս եղբայրներին, հետո ժեստերով հասկացրել, որ ուտելիք է ուզում։ Երեխաները հաց ու ջուր են տվել թշնամու զինծառայողին։
«Երեխաները հաց, երշիկ են տվել, կերել է, հետո սուրճ է ուզել։ Դրանից հետո մոտ 2-2.5 ժամ տղաներին փակի տակ է պահել սենյակներից մեկում։ Այդ ընթացքում օգտվել է տան բաղնիքից, գուլպաները լվացել։ Քաղցը հագեցնելուց հետո Բաբաևը տղաներից մեկին ուղարկել է ծխախոտի։ Այդ ժամանակ էլ վերջինս զանգել է ոստիկանություն»,- պատմեց Մարտակերտի վարչական ղեկավարը։
Բարեբախտաբար ոստիկանները ժամանակին տեղ են հասել, ադրբեջանցի զինծառայողին ձերբակալել։
Բաբաևը ծնվել է 2001 թվականին։ Ավանեսյանի խոսքով` Ադրբեջանի ԶՈւ-ում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության։ Հարցաքննության ժամանակ ադրբեջանցի զինծառայողն ասել է, որ Մատաղիսի մարտական գործողություններին մասնակցելու համար արժանացել է մեդալի, ներգրավված է եղել նաև Շուշիի գրավման մարտերում։
Мартакертский район Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին սպառնացել է սպանել երեխաներին
Տուն ներխուժելու պահին ձեռքին փոքրիկ դանակ է եղել։ Բաբաևի հոգեկան վիճակի մասին Ավանեսյանը դժվարանում է որևէ բան ասել։ Միայն գիտի, որ ձերբակալվածը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:
Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Հիշեցնենք, որ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը ներկայում գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում:
Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն:
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
Լրահոս
0