19:14 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սիրիա

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը դեէսկալացիայի գոտիներ են ստեղծում Սիրիայում

GEORGES OURFALIAN / AFP
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Վերահսկողությունը դեէսկալացիայի գոտիներում կիրականացնի երաշխավոր երկրների համատեղ համակարգող կենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայում, այդ թվում նաև Իդլիբում դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու մասին, հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը` հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը` հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության համաձայն` այն ժամանակավոր միջոց է, որը կգործի մոտ 6 ամիս։ Չի բացառվում, որ այն ավտոմատ կերպով երկարացվի` երաշխավորների կոնսենսուսի հիման վրա։

«Հայտարարում ենք Արևելյան Գուտում, Հոմսի հյուսիսային որոշ հատվածներում, Իդլիբի գավառում և հարևան գավառների որոշակի հատվածներում (Լաթաքիայի, Համայի և Հալեպի, ինչպես նաև Սիրիայի հարավում գտնվող որոշակի շրջանների) 2017 թվականի մայիսի 4-ի հուշագրի համաձայն դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու մասին», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեէսկալացիայի գոտիներ ստեղծելը չի խաթարում Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը։

Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համատեղ համակարգող կենտրոն են ստեղծում` այդ գոտիներում վերահսկողություն իրականացնելու համար։

Գլխավոր թեմաներ