00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

© AFP 2024 / ADEM ALTANРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրդստանի իշխանությունները պաշտոնական հաղորդագրությունների մեջ Արցախի նկատմամբ օգտագործում են «Արցախի հանրապետություն» անվանումը, և Երևանից ու Ստեփանակերտից ավելի հանրաքվեի ընդունելի դիրքորոշում սպասում, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Քրդերի անկախության հանրաքվեի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը հրապարակելիս` առաջին հերթին պետք է հաշվի առնվի Քրդստանում հայկական համայնքի առկայությունը, Sputnik  Արմենիային ասաց թուրք–քրդական հարաբերությունների գծով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նա հիասթափված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունից, որում նա խնդրի մասին խոսում է այնպես, կարծես այն ոչ մի առնչություն չունի Հայաստանի հետ։

Ավելի վաղ Նալբանդյանը հույս էր հայտնել, որ Իրաքի իշխանություններն ու Քրդստանի վարչակազմը կխուսափեն լարվածությունից և հնարավորություն կգտնեն լուծելու առկա խնդիրները։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Հաղթահարելով հակառակորդներին. քրդական հանրաքվեն` տոնական շորերով ու ազգային պարով

«Ի վերջո, հայերենը Քրդստանում պետական լեզվի կարգավիճակ կստանա։ Միայն այդ գործոնը Նալբանդյանին թույլ էր տալիս այլ կերպ արձագանքել հանրաքվեին», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Քրդստանում Հայաստանից և Արցախից ավելին են սպասում, ինչի մասին վկայում են ԶԼՄ–ների պաշտոնական հրապարակումները։

«Հետաքրքիր է, որ քրդական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում ոչ թե Լեռնային Ղարաբաղ է հիշատակվում, այլ Արցախի հանրապետություն, ինչը «հիստերիա» է առաջացնում Թուրքիայում։ Վերջինս հայտարարեց, որ նման ձևակերպումը «պատմության խեղաթյուրում է»», – ասաց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ Էրբիլը պաշտոնական դիմում է պատրաստում` ուղղված 52 երկրի, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի նրանք ճանաչեն Քրդստանի հանրաքվեի արդյունքները։

Եթե Հայաստանը դիմում ստանա, նա պետք է առաջին հերթին հաշվի առնի Քրդստանում գոյություն ունեցող հայկական համայնքը, հայոց լեզվի կարգավիճակը և ճիշտ դիվանագիտական պատասխան տա։

«Պատասխանն այնպիսին պետք է լինի, որ բավարարի Էրբիլին։ Այժմ հայապահպանության հարցում մենք նրանցից ավելի մեծ սպասումներ ունենք, քան Բաղդադից։ Պետք չէ մոռանալ, որ Բաղդադից հայերը Քրդստան տեղափոխվեցին ոչ բարենպաստ պայմանների պատճառով», – ասաց Հովհաննիսյանը։

Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Սեպարատիզմի քրդական «ստվերը». ինչից է վախենում Իրանը, ու ինչպես է խաղարկում Արևմուտքը

Քրդագետի կարծիքով`ապագայում Քրդստանի դեմ ռազմական գործողությունների պետք չի սպասել։ Անկարան միայն հայտարարություններով է փորձում «Էրբիլին կարգի հրավիրել»։

Փորձագետի խոսքով` Անկարան քաջ գիտակցում է, թե Քրդստանը որքան կարևոր է իր համար, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական տեսանկյունից։ Հենց Քրդստանից է Թուրքիան սև շուկա հանել այն, ինչը հայտնվել է իսլամիստների ձեռքում` սկսած հին թանգարանային նմուշներից, վերջացրած նավթով։

«Իրաքում արտադրվող նավթի 40%–ը Թուրքիա էր մտնում հենց Քրդստանից», – ասաց Հովհաննիսյանը։

Շտապել պետք չէ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այլ դիրքորոշում ունի։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի արձագանքը պետք է բավականին զուսպ և հավասարակշռված լինի։

«Այժմ շատ կարևոր գործընթացներ են ընթանում, և շտապողականությունը մեր օգտին չի», – ասաց Գրիգորյանը։

Масуд Барзани - Sputnik Արմենիա
Ինչ չգիտեինք քրդերի առաջնորդի մասին, կամ ով է հայերին փրկել թուրքական ջարդից

Նա համոզված է, որ ինչպես Էրբիլը, այնպես էլ Բաղդադը ուշադիր հետևում են, թե ինչպես կարձագանքեն հանրաքվեին դրսից։

«Մենք պետք է որքան հնարավոր է մեղմ արձագանքենք, քանի որ գործ ունենք նաև Իրաք պետության հետ», – ասաց Գրիգորյանը։

Այս պայմաններում պետք է կշռադատել բոլոր փաստարկները և զգույշ գործել, կարծում է արաբագետը ։ Բաղդադն ու Էրբիլը դեռ պետք է բանակցեն, պետք է կոչ անել կողմերին որքան հնարավոր է շուտ անել դա։

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները` Գորան ընդդիմադիր շարժումը, Քրդստանի իշխող ժողովրդավարական կուսակցությունը և Իրաքյան քրիստոնյաների Բեյթ Նահրեյն Ժողովրդավարական կուսակցությունը Sputnik –ին տված հարցազրույցում դիմել էին Թուրքիայի, Իրանի և Իրաքի իշխանություններին`կոչ անելով սկսել բանակցությունները և երկխոսություն վարել քրդական պատվիրակության հետ հանրաքվեի արդյունքների և Իրաքի Քրդական տարածաշրջանային հետագա իրավիճակի վերաբերյալ։

Լրահոս
0