07:29 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ախթամարի Սուրբ Խաչ

Վանա լճի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին` զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում

© Sputnik / Dmitriy Pisarenko
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
13010

Նախորդ տարվա համեմատ Վանա լճի Աղթամար կղզում այս տարի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. 2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ: Թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամսիներին  կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ:

Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:

Պատմական հայկական եկեղեցով նշանավոր դարձած կղզի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը իրանցիներն են:

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզում է գտնվող Սուրբ խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին, ճարտապետ Մանվելի կողմից։  Սուրբ Խաչ եկեղեցին  հայտնի է իր որմնանկարներով և զարդաքանդակներով:

Թուրքական իշխանությունները 2007 թվականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպես թանգարան: Կրոնական ծիսակատարություն թույլատրվում է կատարել տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի և թուրքական ուժայինների միջև բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի մատուցվել:

Գլխավոր թեմաներ