00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվեի հետքերով. Քրդստանի հայկական համայնքը` ինքնությունը պահպանելու պայքարում

© AFP 2024 / SAFIN HAMED / AFPГород Эрбиль, иракский Курдистан
Город Эрбиль, иракский Курдистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարճաժամկետ հեռանկարում Քրդստանի հայերը որոշակի տնտեսական առաջընթաց կունենան, կարծում է թուրք–քրդական հարաբերությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Իրաքյան Քրդստանի հայկական համայնքը որոշակի, ժամանակավոր օգուտ է քաղել հանրաքվեից և դրա հետագա գործընթացներից, Sputnik  Արմենիային ասաց թուրք–քրդական հարաբերությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Տնտեսական առումով հայկական համայնքի առջև լայն հորիզոններ են բացվում։ Համայնքը մեծ կապեր ունի արտասահմանյան բանկերի հետ, հայերը հաշվեհամարներ ունեն, որոնք շատ պետքական եղան Էրբիլից միջազգային փոխանցումները սառեցնելու ժամանակ», – ասաց Հովհաննիսյանը։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Ի՞նչ ընդհանրություն կա Արցախի, Կատալոնիայի ու Քրդստանի միջև

Նրա խոսքով` հայերը, օգտագործելով այդ կապերը, փոխանցումներ են իրականացնում և կոնկրետ միջնորդի դեր խաղում։ Սա, իհարկե, տնտեսական շահ է ենթադրում։

Մյուս կողմից` փորձագետի խոսքով, դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները իրավիճակի լուծումից հետո։ Ամեն ինչ կապված է նրանից, կկարողանան արդյո՞ք հայերը հասանելիություն ստանալը նավթային պահուստներում աշխատելու համար, որոնք Էրբիլի հիմնական հարստությունն են կազմում։

Եթե մի կողմ դնենք տնտեսական իրավիճակը, ապա լուրջ խնդիր կա ազգային ինքնության պահպանման հետ կապված։

«Հայկական համայնքը, նախկինի պես, գտնվում է Քրդստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Սակայն նաև Հայաստանն անելիքներ ունի, քանի որ տեղի հայերը մայրենի լեզվին չեն տիրապետում, թեև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` բարդ է նրանց հայերեն սովորեցնելու խնդիրը։ Անկախ նրանից, որ Էրբիլում հայկական դպրոցներ են բացվել, որտեղ լեզու և կրոնի պատմություն են դասավանդում, ուսուցիչների պակաս կա։

Իրավիճակը Քրդստանում հանրաքվեից հետո

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, փորձագետի խոսքով, հանրաքվեից հետո Էրբիլի և Բաղդադի հարաբերություններում ինչ-որ ժամանակ անորոշություն էր պահպանվում, այժմ ամեն ինչ աստիճանաբար կարգավորվում է։

«Մասուդ Բարզանին այսօր հանդիպում է ունեցել Էրբիլում Իրանի խորհրդարանի խոսնակի հետ, թեև քննարկված հարցերի մասին ոչինչ չեն հայտնում։ Սակայն խոսնակը ժամանել է Քրդստանի մայրաքաղաք և հանդիպել Քրդստանի առաջնորդի հետ, իսկ դա նշանակում է, որ որոշակի պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել», – ասաց Հովհաննիսյանը։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Բաղդադը Իրաքյան Քրդստանի հանրաքվեն անօրինական է հայտարարել

Նրա խոսքով` հավանաբար, հանդիպման նախաձեռնողը հենց Բաղդադն է եղել։

Եթե խոսենք հանրաքվեին այլ երկրների աջակցության մասին, ապա ԱՄՆ–ն հստակեցրել է իր դիրքորոշումը։ Հովհաննիսյանի խոսքով` Քիրքուքում, Մոսուլում և Թուրքիայի հետ սահմանին ամերիկացիները մեծացրել են իրենց կոնտինգենտն ու հայտարարել Անկարային, Բաղդադին և Թեհրանին, որ ռազմական գործողությունների դեպքում կսատարեն քրդերին։

Իրաքում համատեղ գործողությունները կառավարող պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Յահյի Ռասուլը Sputnik–ին հայտնել է, որ Մոսուլի ազատագրման գործողություններն անցկացվում էին իրաքյան ուժերի և քրդստանի զորամիավորումների համակարգմամբ։

«Զինվորները միասին են զոհվել այդ մարտերում», – ասաց Ռասուլը։

Բանակցություններ վարելու համաձայնության մասին տեղեկությունը հաստատում է նաև իրաքյան քաղաքագետ, Իրաքի խորհրդարանում անվտանգության խորհրդի նախկին անդամ Աբել Խակ Բարխումը։ Նա հայտնել է Sputnik գործակալությանը, որ Իրաքյան Քրդստանի նախագահն ու Իրաքի նախագահի տեղակալներ Իյադ Ալավան և Ուսամա ան–Նաջիֆին համաձայնության են եկել Բաղդադի և Էրբիլի միջև ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։

«Համաձայնագիրը բաղկացած է 4 կետից։ Գլխավորը իրավիճակի կարգավորման վերաբերյալ երկխոսության սկիզբն է։ Հանդիպումները պետք է բաց օրակարգ դառնան։ Այդ տարածաշրջանից պետք է անհապաղ հանվեն պատժամիջոցները։ Դրանք անհրաժեշտ քայլերն են, որոնք միտված են թեթևացնելու քրդերի վիճակը», – ասաց Ռասուլը։

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Քրդստանի հանրաքվեի և ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով` անկախությանը կողմ էր քվեարկել ընտրողների 92,7% –ը։

Լրահոս
0