00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է թուրքը բաշխում իր սերն ու ատելությունը ազգային փոքրամասնություններին

© AFP 2024 / OZAN KOSEРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի ու ցանկացած այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը Թուրքիայում սովորական երևույթ է։ Այդ միտումն անփոփոխ է ցանկացած իշխանության օրոք, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Վերջերս թուրքական ԶԼՄ–ները սկսել են ավելի քիչ բացասական բաներ գրել Հայաստանի ու հայերի մասին։ Դրա համար մի շարք օբյեկտիվ պատճառներ կան, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագեզյանը։

Հրանտ Դինքի հիմնադրամի «Media Watch on Hate Speech» հետազոտության համաձայն` թուրքական ԶԼՄ–ների ատելության օբյեկտ են դարձել հրեաները, սիրիացիները, հույներն ու հայերը, փոխանցում է Hurriet պարբերականը։

В армянской школе - Sputnik Արմենիա
Հայ երեխաներն էրդողանական սարդոստայնում են. Ստամբուլի դպրոցները հայերին թուրք են դարձնում

«Այն, որ մենք թուրքական ԶԼՄ–ներում ատելության չափանիշով չորրորդն ենք, չի նշանակում, որ Թուրքիայում մեզ սկսել են ավելի շատ սիրել։ Իրականում հայերին ու հույներին ատում են այնպես, ինչպես հրեաներին», – Sputnik Արմենիայի լրագրողի հետ զրույցում ասաց Լոքմագեզյանը։

Նրա խոսքով` հրեաները Էրդողանի «սիրուն են արժանացել» Անկարայի ու Երուսաղեմի հարաբերությունների վատացման պատճառով։ Այդ պետական հռետորաբանությունը չէր կարող չարտացոլվել ԶԼՄ–ների հրապարակումներում։

«Հայատյացությունը կամ ոչ թուրքերի նկատմամբ ատելությունը կոնկրետ առաջնորդի, տվյալ դեպքում` Էրդողանի դիրքորոշումը չէ, այլ պաշտոնական Անկարայի պետական քաղաքականությունը», – ասաց Լոքմագեզյանը։

Թուրքիայում այս կամ այն ազգային խմբերի հանդեպ ատելությունը պայմանավորված է այդ երկրի հանդեպ Անկարայի վերաբերմունքով, կարծում է razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

Պաշտոնական տվյալների համաձայն` Թուրքիայի տարածքում այսօր երեք միլիոն սիրիացի փախստական է ապրում։ Նրանց ու տեղացիների միջև պարբերաբար բախումներ են լինում, այդ պատճառով էլ նրանք, ինչպես և մնացած մարդիկ, զրկվել են Էրդողանի բարեսրտությունից։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքական բոզբաշ Սիրիայում. ինչո՞ւ է Էրդողանին անհանգստացնում ղարաբաղյան գործոնը

«Այն, որ ուսումնասիրության արդյունքում հայերը չորրորդ տեղում են հայտնվել, զարմանալի չէ», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այսօր Թուրքիան առանց դրա էլ բազմաթիվ խնդիրներ ունի, ու դրանցով է զբաղված, դրա համար հիմա ԶԼՄ–ներն այդքան ակտիվ չեն գրում Հայաստանի ու հայերի մասին։ Նա, ինչպես և Լոքմագեզյանը, կարծում է, որ չորրորդ տեղը ոչ մի բան չի նշանակում, դրանից Թուրքիայում չսկսեցին հայերին ավելի շատ սիրել։

ХХ դարի 50-ականներին 1.5-միլիոնանոց Ստամբուլում բնակվում էին 150 հազար հայ, շուրջ 200 հազար հույն և 150 հազար հրեա։ Քաղաքը բաժանված էր հունական, հրեական, հայկական և թուրքական թաղամասերի։ Այսօր 20-միլիոնանոց Ստամբուլում հույների թիվը հասնում է հազարի, հրեաներինը` 20 հազարի, իսկ հայերինը` 40 հազարի։

Լոքմագեզյան խոսքով` Թուրքիայում հայը միշտ պետք է զգոն լինի։ Այդ երկրում, ըստ օրենքի, բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, թեև գործնականում դա այդպես չէ. հայերը երկրի պետական հաստատություններում աշխատելու իրավունք չունեն։ Նրանք նույնիսկ չեն կարող իրենց թույլ տալ փողոցները մաքրել, քանի որ այդ աշխատանքը նույնպես ընդգրկված է պետական կառույցների համակարգում։ Բազմամիլիոնանոց Թուրքիայում ազգությամբ հայ միայն մեկ օպերային երգիչ կա, և պատճառը բոլորովին այն չէ, որ հայերի մեջ տաղանդավոր մարդիկ չկան։ Հայերը չեն կարող զինվորական կոչում ստանալ, բայց պարտավոր են ծառայել թուրքական բանակում։ Հիմնականում նրանք զբաղվում են առևտրով և արհեստով։

Լրահոս
0