00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի փորձով. արժե արդո՞ք Հայաստանին «մարիխուանա քաշել»

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցРабота экспертно-криминалистического центра УВД по Приморскому краю
Работа экспертно-криминалистического центра УВД по Приморскому краю - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում մարիխուանա օգտագործողների նկատմամբ այլևս քրեական հետապնդում չի լինի, Հայաստանին դեռ չարժի նման բան անել, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մարիխուանայի օգտագործումը հաճախ բերում է  ավելի ծանր թմրանյութերի օգտագործմանը, Sputnik Արմենիայի ասաց նարկոլոգ Մկրտիչ Խաչատրյանը։

Նոյեմբերի 30–ին Վրաստանի Սահմանադրական դատարանը չեղարկեց մարիխուանայի օգտագործման համար քրեական հետապնդումը։

«Անձամբ ես կարծում եմ, որ դա սխալ է։ Մարիխուանայի օգտագործումը հանգեցնում է ավելի ծանր թմրանյութերի օգտագործմանը։ Բացի այդ` այն ուղեղի համար թույն  է համարվում։ Էլ չեմ ասում սրտի ու թոքերի հետ կամպված խնդիրների մասին», – ասաց Խաչատրյանը։

Бывший исполнительный директор ЛГБТ Грузия Давид Михаил Шубладзе зарегистрировал брак с мужчиной. - Sputnik Արմենիա
Օգտատերերը մտահոգված են. վրացու գեյ–հարսանիքը բուռն արձագանք է ստացել

Նրա խոսքով` մարիխուանայի չարաշահումը նույնպես կախվածություն է  առաջացնում։ Իսկ դա մարդուն «գերին» է դարձնում, ինչի հետևանքով փոխվում է մարդու պահվածքն, ու բնականաբար, առողջական խնդիրներ են առաջանում։

«Մարիխուանա օգտագործող մարդկանց թիվն աճում է, հատկապես` նախորդ 10–20 տարվա  համեմատ», – ասաց Խաչատրյանը։

Իր հերթին, սոցիալական հոգեբան Արմինե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն դարձրեց, որ այն մարդիկ, որոնք մարիխուանա են փնտրում, օրենքի առկայությանն ու բացակայությանը չեն նայում։

«Այն, ինչ արգելված է, ավելի գրավիչ է։ Կդատեք, թե ոչ` նա մարիխուանայի աղբյուրներ կգտնի», – ասաց Դավթյանը։

Մյուս կողմից էլ, նրա խոսքով` պետությունը պետք է լուրջ հետազոտություն անցկացնի` հասկանալու համար` քանի հոգի, ինչ կատեգորիայում, ինչ թմրանյութեր է  օգտագործում։ Հասարակությանը պետք է պատրաստել դրան։

Պետք է կրթական հաստատություններում, մասնավորապես` 15 տարեկանից սկսած պատանիների շարքերում համապատասխան քարոզչություն անցկացնել։

«Ամեն ինչ պետք է ճիշտ անել, ոչ այնպես, ինչպես արվում է սեռական դաստիարակության հարցում։ Սխալ քարոզչությունը հանգեցրել է պատանիների շրջանում հղիությունների դեպքերի ու սեռական բռնության աճին», – ասաց Դավթյանը։

Հիմա, հոգեբանի կարծիքով, ոլորտը պատրաստ չէ օրենքի ազատականացմանը։

Сторожевая собака пограничника - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութի ներկրումը Հայաստան

«Սովորաբար մենք հակառակն ենք անում, սկզբում օրենք ենք ընդունում, հետո փորձում ենք ուղղել հետևանքները», – նշեց Դավթյանը։

«Կարծում եմ, այդ հարցը Վրաստանի համար ավելի արդիական է, քան Հայաստանի, քանի որ թմրամոլության խնդիրն այնտեղ շատ մեծ է։ Դա նրանց պատմությունն է, հայերի համար այդ հարցն այդքան էլ արդիական չէ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով` այդ հարցը օրակարգում չկա ու հիմա կարիք չկա մտածել օրենսդրության ազատականացման մասին։

Քաղաքագետը նշեց, որ նման քայլերի դիմում են այն երկրները, որտեղ թմրամոլության հարցը շատ սուր է դրված։

Հայկական հասարակությունում լուրջ խնդիր չկա, ինչպես նաև հարբեցողության բարձր մակարդակն է բացակայում։

«Հայաստանում այդ ոլորտն ազատականացնելը սխալ է։ Այդ քայլը կարող է նպաստել մարիխուանայի տարածմանը։ Ինչքան ավելի խիստ լինենք, այնքան ավելի լավ», – ասաց Բոզոյանը։

Վրացական դատարանն իր որոշումը բացատրել է նրանով, որ մարիխուանայի օգտագործումն հասարակական շահերին սպառնալիք չի ներկայացնում։ Ընդ որում, քրեական պատժի ենթարկել մարդուն այն բանի համար, որ նա իր առողջությանը վնաս է տալիս, հակասում է ազատ հասարակության սկզբունքներին։

Լրահոս
0