00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի բեկումնային այցը Վրաստան. ինչ տվեց այն Հայաստանին

© Пресс-служба президента АрменииВизит президента Армении Сержа Саргсяна в Грузию
Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի և Հայաստանի փորձագետներն արդեն հասցրել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը «բեկումնային» անվանել` հանդիպումների, քննարկումների քանակով։ Ակնհայտ է, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն անցել են որակական նոր մակարդակ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Հայաստանի և Վրաստանի նախագահների և նախարարների միջև Թբիլիսիում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպումներն ավելին են, քան երկու երկրների միջև տարեկան գործունեության արդյունքների ամփոփում, կարծում է Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25–ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Այցի շրջանակում Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Президент Серж Саргсян посетил Научно-культурный центр Дом Ованнеса Туманяна - Sputnik Արմենիա
Հայ–վրացական թեյախմություն. ի՞նչ են նվիրել Սերժ Սարգսյանի կնոջը Թբիլիսիում

«Այցը ոչ միայն ամփոփել է 2017թ–ը։ Հանդիպումների քանակով, դրանց շարունակականությամբ այն կարելի է բեկումնային համարել, որը նոր էջ է բացում հայ-վրացական հարաբերություններում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Ասածի հաստատումը հանդիպումների օրակարգը և քննարկվող հարցերի փաթեթն է, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի նախարարների առանձին հանդիպումները։ Սարգսյանի այցը համընկել է Վրաստանում Հայաստանի նոր դեսպան Ռուբեն Սադոյանի աշխատանքի հետ։ Դա յուրահատուկ խթան է դարձել դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, կարծում է փորձագետը։

Երևանը և Թբիլիսին ուրվագծել են համագործակցության խորացման համար հիմնական ուղղությունները. ապրանքաշրջանառության ավելացում, որը վերջին տարում աճել է 24 տոկոսով, էներգետիկա, երկրների տարանցիկ հնարավորություններ։ Սարգսյանը նաև առաջարկել է վրացի գործընկերոջն օգտվել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծված ազատ առևտրի գոտուց` իր արտադրանքը Թուրքիա առաքելու համար։ Կուլուարային զրույցի թեմաներից է դարձել առաջին հերթին Հայաստանին անհրաժեշտ Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհը։

«Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքով անցնող միջանցքները պոտենցիալ այլընտրանք են Վերին Լարսին, եթե Երևանին հաջողվի համոզել Մոսկվային և Թբիլիսիին անցնել 2011թ–ի ռուս-վրացական համաձայնագրի իրագործմանը առանց նախապայմանների», – ասաց Մելիքյանը։

Визит президента Армении в Грузию - Sputnik Արմենիա
Նոր Սահմանադրությունը կսերտացնի Վրաստանի հետ հարաբերությունները. Սարգսյան

Կողմերին մնում է միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել համաձայնագրի կատարման մասին, ընդ որում` լրացուցիչ պահանջներ չառաջադրելով 2011թ–ին ստորագրված ռուս-վրացական համաձայնագրին։ Վրաստանում պետք է բացատրեն, որ համաձայնագրում նշված երթուղով տարանցումը և առևտուրը չի ենթադրում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչում։ Ռուսաստանում պետք է պայմանավորվեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ իրենց տարածքներով ապրանքներ տեղափոխելու պայմանների մասին։

«Ակնհայտ է, որ Թբիլիսիում վրացական կողմը ներկայացրել է իրավիճակի իր տեսլականը և տեղեկացրել հայկական կողմին 2011թ–ի համաձայնագրի իրագործման շուրջ վերջին առաջընթացի և այլ նախագծերի իրագործման հնարավորության մասին», – կարծում է Մելիքյանը։

Սակայն Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն համոզված է, որ Լարսի այլընտրանքային ուղիների գործարկման հարցը կարող է լուծվել երկարաժամկետ հեռանկարում։ Քանի որ այսօր Աբխազիայի երկաթուղով և Ռոքյան թունելով այլընտրանքի մասին յուրաքանչյուր հիշատակման դեպքում Վրաստանում սկսվում է հիստերիա։

Անցած շաբաթ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ հայկական ապրանքները ֆորսմաժորային իրավիճակներում կարող են անցնել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տրանսպորտային միջանցքներով, բուռն զգացմունքներ առաջացնելով վրացական ընդդիմության մոտ, սկանդալ հրահրեց։

«Տարանցիկ գործառույթը բարդ հարց է։ Հենց շոշափվում է Աբխազիայի և Օսեթիայի տարածքով ճանապարհներ բացելու հարցը, հիստերիա է սկսվում։ Տրանսպորտային հոսքերը և տարանցիկ գործառույթը կաշխատեն միայն այն ժամանակ, երբ Վրաստանը ճանաչի այդ երկրների անկախությունը։ Սակայն երկրի կառավարությունը չի գնա դրան», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` իրավիճակը կարող է փոխվել, եթե Ռուսաստանը պայմանավորվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ։ Նա նաև չի բացառում, որ այդ խնդիրը դարձել է Սարգսյանի` Թբիլիսի կատարած այցի ժամանակ քննարկումների հիմնական թեմաներից մեկը։

«Վրաստանի ներկա իշխանությունների քաղաքականությունը` ընկերություն անել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նման է Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեն կառավարման շրջանին։ Նախկին նախագահը մեծ նշանակություն էր տալիս տարածաշրջանային համագործակցությանը, որպեսզի այստեղ` Հարավային Կովկասում, սերտ համագործակցություն հաստատվի և լուծվեն հակամարտությունների հետևանքով ծագած տարածաշրջանային խնդիրները», – ասաց Մամրաձեն։

Նա համոզված է, որ ընկերական բնույթի նման այցերը կարևոր են երկկողմ համագործակցության համար և քաղաքական նշանակություն ունեն։ Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ–ի հուլիսի 17–ին` համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ։

Լրահոս
0