16:09 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Թուրքիա

Կադրեր Թուրքիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարից

Sputnik/Omer Faruk Baran
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ վթարի հանգամանքները պարզվում են։ Զոհվածների ինքնությունը դեռ հայտնի չէ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik.  Երկու մարդ է զոհվել, ևս 20-ը տուժել են Անկարա–Ստամբուլ ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ուղևորներին տեղափոխող ավտոբուսի ՃՏՊ–ից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Ողբերգությունը տեղի է ունեցել Անկարայի և Բոլուի միջև, Ջանկուրտարան բնակավայրի մոտ։ Նախնական վարկածի համաձայն` վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումն ու դուրս եկել ճամփեզր։

Որոշ տվյալների համաձայն` երկու զոհված տղամարդկանց ինքնությունը պարզ չէ, քանի որ նրանց մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել։ Բոլոր մյուս տուժածներին փրկարարները հիվանդանոց են տեղափոխել։

Գլխավոր թեմաներ