05:09 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արցախ

Արցախի բանակցությունները կշարունակվեն 2 երկրներում նախագահական ընտրություններից հետո՞

© Sputnik / Arpi Beglaryan
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

«Ժամանակին» հայտնի է դարձել Բաքվում տեղի ունեցած անակնկալ շրջադարձի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվար — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:

Ընդ որում՝ Հաջիևի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, և նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիևի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի:

Գլխավոր թեմաներ