00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջ Վրաստանի տարածքում կնշեն Բուն Բարեկենդանը

© Sputnik / Asatur YesayantsАриса
Ариса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը սպասում է, որ ադրբեջանցիները կընդունեն հրավերը և հայկական հարիսա կհամտեսեն։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը որոշել է մեծ շուքով նշել ավանդական հայկական տոնը` Բուն Բարեկենդանը։ Ինչպես Sputnik Արմենիային թղթակցին հաղորդեց ՀԱԵ վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը, այդ տոնակատարությանը հրավիրվելու են նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիները։

Фестиваль хапамы в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիում վրացիներն ու այլազգիները հայերի հետ միասին վայելել են հայկական «Ղափաման»

«Այս տարի տոնին, որը նշում ենք 2012թ–ից, քաղաքական, հասարակական գործիչների հետ միասին նախատեսում ենք հրավիրել էթնիկ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ թվում` ադրբեջանցիներին», – ասաց Խաչատրյանը։

Թեմը հույս ունի, որ ադրբեջանցիները կընդունեն հրավերը և հայկական ավանդական հարիսա կհամտեսեն. այդ ճաշատեսակին նվիրված փառատոնն այս տարի առաջին անգամ նշում են ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև ամբողջ Վրաստանում։

Փառատոնը մեկնարկել է փետրվարի 4–ին վրացական Ախկերպի գյուղում, մեկ շաբաթում այն կշրջի երկրի բոլոր հայաբնակ գյուղերով։ Հենց Բուն Բարեկենդանի օրը` փետրվարի 11–ին, տոնը կնշեն Վրաստանի բոլոր խոշոր հայկական գիտական և մշակութային կենտրոններում, ինչպես նաև եկեղեցիներում։

Сурб Саркис - Sputnik Արմենիա
Ինչպես են Թբիլիսիում նշել Սուրբ Սարգսի տոնը. տեսանյութ

Մասնավորապես, միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիի «ՀայԱրՏուն» մշակութային կենտրոնում, Ռուստավիի Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնում, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախքի անվան երիտասարդական կենտրոնում, Ախալքալակի Սուրբ Խաչի եկեղեցում, Բաթումի Սուրբ Փրկիչ և Ախալցխայի Սուրբ Գրիգորի եկեղեցիներում։

«ՀԱԵ վիրահայոց թեմի համար բարի ավանդույթ է դարձել եկեղեցական և հայկական ժողովրդական տոները նշելը, ինչպես նաև հայկական ազգային ճաշատեսակների փառատոներ անցկացնելը», –ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` հարիսայի փառատոնով թեմում հարգանքի տուրք են մատուցում Սուեդիայի հայերին, որոնք 1915թ–ի Հայոց ցեղասպանության ժամանակ պաշտպանվել են Մուսա լեռան վրա։ Ինչպես նշեց Սուսաննա Խաչատրյանը, նման միջոցառումները նաև կրթական բնույթ են կրում Վրաստանի հայերի երիտասարդ սերնդի համար։

Լրահոս
0