00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի հռետորաբանության տողատակերը. ու՞մ է Իլհամը «պատմական հողեր» խոստացել

© AP Photo / Christophe EnaПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հիմնախնդիրը միակ հարցն է, որի շուրջ ադրբեջանական իշխանությունները կարող են համախմբել հասարակությունը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ պետք է վերադառնալ «պատմական Երևան», հնչել է երկրի բնակչության անկիրթ մասի համար, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտնել է, որ «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Ալիևը խաղի ռիսկային կանոններ է ընտրել. ռուս փորձագետը` Ալիևի` Երևանը գրավելու մասին

Նրա խոսքով` նախընտրական քարոզչության տրամաբանությունը ենթադրում է, որ պոպուլիստական հայտարարություններ են արվելու։ Ընդհանուր առմամբ, սոցիալական ու տնտեսական ոլորտի հետ կապված հայտարարությունները քաղտեխնոլոգի կարծիքով, Ալիևի վարչակազմի ուժեղ կողմը չեն։

«Սովորաբար, այդ մասին խոսում են ընդդիմադիր գործիչները, իսկ երեք ժամկետ նախագահած անձն արդեն պետք է որևէ հաշվետվություն ներկայացնի, այլ ոչ թե ինչ-որ բան հայտնի։ Չեմ կարծում, որ հպարտանալու շատ բան ունեն», –ասաց Հակոբյանը։

Դրա համար, փորձագետի խոսքով, ներկայիս ղեկավարությունը շեշտը դնելու է ցուցադրական հայրենասիրության, ադրբեջանական հողերի մասին անհեթեթ հայտարարությունների, «Էրիվանի» և այլ բաների վրա։ Հենց դրա շուրջ է Ալիևը փորձում համախմբել ադրբեջանական հասարակությանը։

«Կհիշեն նաև 2016 թվականի ապրիլյան դեպքերը, դրանք բնութագրվելու են որպես ապագայի մեծ հաղթանակի նախադրյալ։ Նա հասարակությանը համախմբող ուրիշ թեմա չունի, հիմնական հարցը Արցախն է լինելու», – ասաց Հակոբյանը։

Աշխարհում շատ լավ հասկանում են, որ այդպիսի հայտարարությունները լուրջ հիմք կամ քաղաքական նախագծեր չեն ենթադրում։ Դրանք հնչում են ներքին օգտագործման, այն էլ` ոչ բոլորի համար։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «Ալիևի հայտարարությունը հիվանդ երևակայության դրսևորում է»

«Ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունները հասցեագրված են հեռավոր գյուղերի բնակիչներին, այլ ոչ թե Բաքվի ընտրազանգվածին (կամ դրա մեծ մասին)։ Հասցեատերերը ցածր մտավորական կարողությունների տեր մարդիկ են», – ասաց Հակոբյանը։

Նրա հետ համաձայն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նաև նշեց, որ Արցախը միակ հարցն է, որը կարող է համախմբել ադրբեջանական հասարակությունը։

«Արդեն հասկանալի է, որ նավթադոլարներն օգնել են Ադրբեջանին դիվերսիֆիկացիայի ենթարկել տնտեսությունը, երկրի ֆինանսական վիճակը բավականին անկայուն է։ Այդ պայմաններում հասարակությանը համախմբող միակ հարցն Արցախն է», – ասաց Բոզոյանը։

Նա էլ է համոզված, որ իշխանությունները չարահաշելու են 2016 թվականի ապրիլյան դեպքերը` դրանք որպես լուրջ հաջողություն ներկայացնելով։

Փորձագետները տարակարծիք են այլ բանի շուրջ` արդյո՞ք կկարողանա Հայաստանը միջազգային ասպարեզում օգտագործել այդ անհեթեթ հայտարարություններն իր օգտին։

«Էրիվանի» հետ կապված խոստումները, Բոզոյանի խոսքով, Ալիևի համար հակաարդյունավետ են, քանի որ համաշխարհային հասարակությունը բացասական է ընկալում դրանք։

«Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այդ իռացիոնալ հայտարարությունները։ Հայ դիվանագիտությունը պետք է ակտիվորեն ընդգրկվի գործընթացի մեջ, օգտագործի այդ խաղաքարտը», –ասաց Բոզոյանը։

Իսկ Հակոբյանը կարծում է, որ, թեև արժե օգտագործել Ալիևի ելույթը` մատնանշելով, որ մենք ստիպված ենք բանակցություններ վարել անհեթեթ հայտարարություններ անող մարդու հետ, սակայն առանձնապես հույսեր պետք չէ ունենալ։

Նրա խոսքով` աշխարհում լավ են հասկանում ստեղծված իրավիճակն ու ուշադրություն կդարձնեն, որ նախընտրական հայտարարությունները ներքին օգտագործման համար են արվում։

«Նրանք այդ պոպուլիստական հայտարարություններին սեզոնային բնույթ կտան։ Սեզոնային սրացում է, տվյալ դեպքում նույնիսկ` գարնանային, – ասաց Հակոբյանը։

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` պետության նախագահի ընտրությունները տեղի կունենան ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։

Լրահոս
0