00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի հայաբնակ շրջանը ներառվել է ամենաանգրագետների եռյակում. ո՞րն է պատճառը

CC BY-SA 3.0 / MChew / View of Apse and Bell Tower of Ninotsminda Cathedral GeorgiaРуины церкви в Ниноцминда, регион Самцхе-Джавахети
Руины церкви в Ниноцминда, регион Самцхе-Джавахети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն փաստը, որ Սամցխե Ջավախեթի հայաբնակ շրջանը հայտնվել է Վրաստանի ամենաանգրագետ շրջանների եռյակում, վրացի պատգամավորները և քաղաքապետները կապել են վրացերենի վատ իմացության հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաբնակ Սամցխե Ջավախեթին դարձել է Վրաստանի երրորդ ամենաանգրագետ շրջանը Կախեթից և ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիից հետո։ Վրաստանի բնակչության գրագիտության մակարդակի մասին տվյալները ներկայացված են 2014թ–ին բնակչության մարդահամարի վերաբերյալ «Սակստատ» ազգային վիճակագրական ծառայության կայքում։

Ամենաանգրագետը ճանաչվել է Քվեմո Քարթլի շրջանը։ Այստեղ բնակչության 1,2 տոկոսը կարդալ և գրել չգիտի։ Այնուհետև Կախեթի շրջանն է, որտեղ այդ ցուցանիշը կազմել է 0,7 տոկոս։ Երրորդ տեղը կիսում են Սամցխե Ջավախեթին և Ռաչա Լեչխումի Քվեմո Ստավենտին 0,5 տոկոս անգրագիտության մակարդակով։

Открытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия - Sputnik Արմենիա
Հայերը Վրաստանում. ինչո՞ւ է Գումբուրդոյում կրկին իրարանցում առաջացել

Այդ ցուցանիշը զարմացրել է վրացի պատգամավոր Սամվել Պետրոսյանին և Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանին։ Մեր զրուցակիցները կարծում են, որ հայաբնակ շրջանը մտել է եռյակի մեջ վրացերենի վատ իմացության պատճառով։

«Վրացերենի չիմացությունը շարունակում է մնալ Սամցխե Ջավախեթի հայերի գլխավոր խնդիրը։ Վերջին շրջանում իրավիճակը փոխվում է դեպի լավը, սակայն առայժմ չի հաջողվում մինչև վերջ լուծել հարցը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի քաղաքապետարանի շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Նրա խոսքով` շրջանում ոչ բոլոր աշակերտներն են ապահովված դասագրքերով, ինչը բարդացնում է կրթական գործընթացը։ Սակայն դա չի խանգարում այդ շրջանի բնակիչներին ընդունվել Վրաստանի և Հայաստանի բուհեր։

Սամցխե Ջավախեթի հայերը հիմնականում ընդգրկված են գործունեության տեխնիկական ոլորտներում։

Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Վրաստանում հայկական եկեղեցուն կրկին խնդիրների մեջ են ներքաշել

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը համամիտ է Պետրոսյանի հետ։ Նա պնդում է, որ այդ շրջանում անգրագետ մարդիկ չկան, և, ամենայն հավանականությամբ, «Սակստատի» աշխատակիցները հանգել են նման հետևության վրացերենի վատ իմացության պատճառով։

«Ախալքալաքը երբեք անգրագետ չի եղել։ Հայերը լավ հայերեն և ռուսերեն գիտեն, կաղում է վրացերենը», – ասաց Հունանյանը։

Նա նշեց, որ չնայած դրան, վերջին շրջանում վրացերենի իմացության հետ կապված իրավիճակը բարելավվում է։

2017թ–ի հունիսից ՀԱԵ Ախալքալաքի թեմը նախաձեռնել է նախագիծ, որի շրջանակում բնակչությունը վրացերեն կսովորի։

Կդասավանդեն Զուրաբ Ժվանիայի պետական վարչարարության դպրոցի մասնագետները, որոնք գտնվում են Վրաստանի կրթության նախարարության հաշվեկշռում։ Վրացերենի առաջին բաց դասը ՀԱԵ Ախալքալաքի թեմում տեղի կունենա հունիսի 9–ին։

Ախալքալաքում, որտեղ հայերը կազմում են բնակչության 85 տոկոսը, շատերը պետական լեզվին տիրապետում են ընդամենը կենցաղային մակարդակում։ Դա խանգարում է նրանց ինտեգրվել վրացական հասարակությանը և դառնալ այդ երկրի լիարժեք քաղաքացիներ։ Փորձագետները համոզված են, որ նոր դասընթացներ կօգնեն արմատապես փոխել իրավիճակը։

Լրահոս
0