00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը «տարվել» է կրոնով. Բաքուն խզում է կրոնական կապերն Իրանի հետ

© Official site of the president of IRIВстреча глав государств Ирана и Азербайджана
Встреча глав государств Ирана и Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Բաքուն փորձում է թուլացնել Թեհրանի ազդեցությունը Ադրբեջանի շիիթական բնակչության վրա, և դրանում նրան օգնում է Իսրայելը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը փորձում է թուլացնել շիիթական Իրանի կրոնական ազդեցությունը սեփական բնակչության վրա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Արտյոմ Տոնոյանը` մեկնաբանելով Ադրբեջանում աստվածաբանության ինստիտուտ ստեղծելու մասին Իլհամ Ալիևի որոշումը։

Փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահն իր երկրում աստվածաբանության ինստիտուտ ստեղծելու մասին հրաման ստորագրեց։ Ինստիտուտի ստեղծման նպատակը «ադրբեջանական ժողովրդի պատմական ավանդույթների վրա հիմնված և պետական քաղաքականության տրամաբանական հետևանք համարվող բարձր կրոնական և հոգևոր միջավայրի պահպանումն ու զարգացնումն է, ինչպես նաև կրոնական ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստումը»։

Дорога у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Կովկաս և Մերձավոր Արևելք. լոգիստիկայում քաղաքականությունը վեր է ամեն ինչից

Ինչպես նշեց Տոնոյանը, Ադրբեջանում կրոնական ոլորտն անկախ չէ, այն հարևան Իրանի ազդեցության տակ է գտնվում։

«Կան երկու պետություններ, որոնք «օգնում են» Ադրբեջանին այդ ոլորտում կադրեր պատրաստելու հարցում ։ Իրանը ուսուցանում և կրթում է աստվածաբանության դպրոցներում դասավանդող կամ շիիթական մզկիթներում ծառայող հոգևորականների մեծ մասին։ Երկրորդ երկիրը` Թուրքիան է, որը զբաղվում է սունիթական իմամներով», — ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` քանի որ մարդկանց մեծամասնությունը Իրանում են սովորում, Ադրբեջան վերադառնալուց հետո նրանք դեռ որոշ չափով գտնվում են Իսլամական հանրապետության քարոզչության ազդեցության տակ։Նրանցից շատերը ծառայում են Իրանի շահերին` կատարելով Թեհրանի հոգևոր ղեկավարների պահանջներն ու հանձնարարությունները։

«Ադրբեջանը ոչ միայն փորձում է թուլացնել Իրանի ազդեցությունը Թուրքիայի հաշվին (ժամանակին նման միտում կար), այլև ինքնաբավ դառնալ։ Դա ոչ միայն աստվածաբանության դպրոցներին է վերաբերում, այլև հոգևորականների աշխատավարձների նշանակմանը», — ասաց Տոնոյանը։

Встреча президента РФ В. Путина с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Հայաստանը` միջնորդ, կամ կհաջողվի՞ ԵԱՏՄ-ին հաշտեցնել Իրանին և Իսրայելին

Նրա խոսքով` վերջերս որոշում էր ընդունվել մզկիթներում աշխատող հոգևորականներին պետական աշխատավարձ նշանակելու մասին (մինչև այդ նրանք աշխատում էին կամ կամավոր հիմունքներով, կամ աշխատավարձ էին ստանում այլ երկրներից)։

Իր հերթին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի իշխանությունների որոշման գլխավոր պատճառն իսրայելական գործոնն է։
Չնայած սունիթական բնակչության փոքրաթիվ լինելուն, Ադրբեջանին մի կողմից աջակցում է Թուրքիան, մյուս կողմից Իսրայելն ու արևմտյան աշխարհը, նրանք ակտիվորեն միջամտում են երկրի ներսում առկա բազմաթիվ հարցերին։

«Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ։ Իսրայելի հատուկ ծառայություններն ազատ աշխատում են Ադրբեջանի տարածքում և անում ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանին հնարավորինս հեռացնեն շիիթական Իրանից», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` անհերքելի փաստ է, որ Իսրայելն ու Արևմուտքը Ադրբեջանը դիտարկում են որպես հարթակ Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների համար։

Երկու փորձագետներն են չեն բացառում իշխանությունների որոշման նաև երկրորդ պատճառը` Սիրիայից իրենց երկրներ ԻՊ ահաբեկիչների վերադարձի հավանականությունը։

Տոնոյանի կարծիքով` Ադրբեջանում ուշի ուշով հետևում են ԻՊ-ի անդամների տեղաշարժին։

«Սիրիայում ԻՊ-ի հետ պայքարը պայմանականորեն ավարտվել է, և ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը կարող է մտահոգել Բաքվին։ Հավանաբար, պետական մակարդակով փորձ է արվում երկրի ներսում կանխել արմատական շարժումների տարածումը», — ասաց Տոնոյանը։

Сотрудники Пограничного управления ФСБ России в Республике Армения задержали гражданина Анголы, который незаконно пересёк армяно-турецкую границу - Sputnik Արմենիա
Հավանական ահաբեկիչների «հայկական տրանսֆերը» դեպի Մերձավոր Արևելք․ միֆ, թե՞ իրականություն

Խաչատրյանն իր հերթին համոզված է` այն բանից հետո, երբ աշխարհը սխալմամբ թույլ տվեց «Իսլամական պետության» ձևավորումը, տեսանելի ապագայում այդ կառույցի մասին չեն մոռանա։

Ըստ նրա` ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը վճարում էր իսլամիստներին, որպեսզի նրանք չսպառնան իրենց իշխանությանը։

Լրահոս
0