00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք պատգամավոր. «Հպարտ եմ, որ ներկա եմ եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Амстердам
Города мира. Амстердам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օզդիլն ու Եսիլգեզը ծնվել են Թուրքիայում և ընտանիքով Հոլանդիա են մեկնել դեռ փոքր տարիքում։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ազգությամբ թուրք, նիդեռլանդաբնակ երկու պատգամավորները ազատորեն արտահայտվել են ի աջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձի։ Բանաձևն այսօր ընդունել է Նիդեռլանդների թագավորության ներկայացուցիչների պալատը։

Հատկանշական է, որ մի քանի այլ թուրք պատգամավորներ սոցցանցերում թեև լռել են այդ մասին, բայց նաև բացահայտ կերպով դեմ չեն արտահայտվել։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանը կտուգանի «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործող պատգամավորներին

Պատմաբան, «Ձախ կանաչներ» խմբակցության անդամ Զինի Օզդիլը Թվիթերի իր էջում գրել է. «Հպարտ եմ, որ ներկա եմ եղել ճանաչմանը։ Այն, որ Նիդեռլանդների խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիային նեղացնելու վախից, պարզապես անընդունելի է։ Այժմ ամեն ինչ փոխվում է»։

Մեկ այլ թուրք պատգամավոր Դիլան Եսիլգեզ-Ցեգերիուսը Facebook-ի էջում տարածել է իր` «Հանուն ազատության և ժողովրդավարության» (VVD) ազգային կուսակցության հայտարարությունը, որը ձևակերպել է պատգամավոր Յոհանես (Հան) տեն Բրուկեն։

«Սատարում եմ VVD-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի հարցում, ինչպես նաև Նիդեռլանդների կառավարության պատվիրակությանը` ապրիլին զոհերի հիշատակի միջոցառմանը Երևան ժամանելու նախաձեռնությունում»։

Օզդիլը և Եսիլգեզը Թուրքիայում են ծնվել, ընտանիքով Հոլանդիա են տեղափոխվել փոքր հասակում։

Սոցցանցերում գրառումներ են կատարել նաև այլ պատգամավորներ, այդ թվում բանաձևի նախագիծը ներկայացրած Ժոել Ֆորդևինդը։ «Հաշտեցում կարող է լինել միայն ճանաչման միջոցով», — գրել է նա Թվիթերի իր էջում։ Նա նաև երախտագիտություն է հայտնել իշխանության կոալիցիայի գործընկերներ Խան տեն Բրուկեին և Սյուրդ Սյուրդսմային Հայոց ցեղասպանության և ԻԼԻՊ-ի ցեղասպանության հարցում հետևողական լինելու համար։ Այդ հարցը պատգամավորները պահանջում են բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում։ «Հարկավոր է խստորեն պատժել նման հանցագործությունները», — գրել է Ֆորդևինդը։

Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
The Independent. Իսրայելը քննադատում է Լեհաստանին, բայց չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Բանաձևն աջակցել են ընդդիմադիր «Քրիստոնյա միությունը» (CU) և երեք կոալիցիոն կուսակցություններ` VVD-ն, «Ժողովրդավարներ-66»-ը (D66) և «Քրիստոնյա-դեմոկրատական կոչ»-ը (CDA)։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները սրվել էին։ 2017 թվականի մարտին երկրի իշխանությունները թուրք նախարարներին թույլ չտվեցին քարոզել տեղի թուրքերի շրջանում։ Այն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ցանկանում էր կոչ անել նրանց հանրաքվեի ժամանակ քվեարկել հանուն նախագահ Էրդողանի իրավասությունների ընդլայնման։ Սակայն Նիդեռլանդների իշխանությունները ոչ միայն թույլ չտվեցին իրենց տարածքում քարոզել, այլև արգելեցին նրա ինքնաթիռի վայրէջքը։ Այն ժամանակ Էրդողանը Նիդեռլանդների իշխանությանը մեղադրեց նացիզմի մեջ։

Լրահոս
0