12:59 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյան

Աթեշյանը Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է հայ համայնքի խնդիրները

© AP Photo /
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է հայ համայնքի խնդիրները, ներկայացրել համայնքի ինքնավարության անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 Փետրվար — Sputnik. Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան Տիար Շերեֆ Մալքոչին։ Հայտնում է Հայոց պատրիարքության պաշտոնական կայքը։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԻՊ-ի` ազգային փոքրամասնությունների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի շրջանակում։

Ընթրիքի ժամանակ Թուրքիայի ոչ մուսուլմանական համայնքների 30 ներկայացուցիչների հետ պաշտպանը քննարկել է կրոնական փոքրամասնությունների խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Ինչպես փոխանցում է պատրիարքարանի կայքը, հանդիպման ընթացքում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը կարևորել է հայ համայնքի ինքնակառավարման խնդիրը` նշելով, որ համայնքն այսօր զրկված է պաշտոնական կարգավիճակից, իրավաբանական անձ լինելու հնարավորությունից` դրա հնարավոր հետևանքներով։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին ասել է, որ Թուրքիայի խաղաղ մթնոլորտը խափանվեց ահաբեկչական գործողությունների հետևանքով։ «Եթե Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների գործողությունները տեղի չունենային և չլիներ 2015-ի հուլիսի զինված հեղաշրջման փորձը, երկիրը իրավունքների և ազատությունների տեսակետից այլ հարթության վրա կլիներ»,- ասել է Տիար Շերեֆ Մալքոչին։

Բացի պատրիարքական փոխանորդից պաշտոնական ընթրիքին մասնակցել են նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

Գլխավոր թեմաներ