00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ հայ գործակալ, դավաճան էին անվանում». աշխատանքից հեռացրած Բաքվի ուսուցչի պատմությունը

© Sputnik / Margarita NekrasovaБаку, Азербайджан
Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ և ադրբեջանցի երեխաները պետք է ապրեն խաղաղության և անվտանգության մեջ, ծնողները նրանց պետք է մեծացնեն բարեկամության և սիրո ոգով, կարծում է մանկավարժ Ռովշան Ազիզովը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Անգլերենի ուսուցիչ Ռովշան Ազիզովը Բաքվից, որին հեռացրել էին աշխատանքից հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամությանը նվիրված տեսահոլովակի համար, Turan գործակալությանը պատմել է, թե ինչպես են նրան մեղադրել դավաճանության մեջ։

Ազիզովին աշխատանքից հեռացնելու մասին տեղեկությունը ադրբեջանական ԶԼՄ–ներում հայտնվեց 2017 թվականի դեկտեմբերի վերջին։

Учебный процесс в одной из бакинских школ, фото из архива - Sputnik Արմենիա
«Դա վայրենություն է». Լապշինին ապշեցրել է հայերի մասին ադրբեջանցի երեխաներին տված դասը

Ինչպես Turan–ին պատմել է Ազիզովը, նա 2004 թվականից աշխատում էր Բաքվի Նիզամինսկի շրջանի թիվ 220 դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ։ Միևնույն ժամանակ միշտ նախապատվություն է տվել ուսուցման ոչ ավանդական մեթոդներին` օգտագործելով արտիստիզմն ու բեմադրությունները` գիտելիքի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնելու համար։ Երեխաների մասնակցությամբ նա հայերի և ադրբեջանցիների բարեկամությանը նվիրված մի քանի տեսահոլովակ է նկարահանել։

«Ես` որպես ուսուցիչ, ուզում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաները ապրեն խաղաղության և անվտանգության մեջ։ Ոչ ոք չի կարող երեխաների միջև ատելություն հրահրել։ Ծնողները պետք է երեխաներին մեծացնեն բարեկամության և սիրո ոգով», – ասել է Ազիզովը։

Տեսանյութում աշակերտները հայ և ադրբեջանցի երեխաների են խաղացել, որոնք սկզբում թշնամիներ էին, սակայն հասկանալով, որ թշնամությունը հավերժ չի կարող տևել, ընկերանում են։

Ազիզովի այս գաղափարն Արցախի ազատագրման կազմակերպության ակտիվիստների բողոքին տեղիք տվեց։

«Դեկտեմբերի 20-ին նրանք դպրոց ներխուժեցին և սկսեցին վիրավորել ինձ, «դավաճան» ու «հայ գործակալ» էին անվանում` պահանջելով, որ հեռանամ», – պատմեց Ազիզովը։

4 օր անց նրան հեռացրել են աշխատանքից, իբրև թե կարգապահական կանոնները խախտելու, աշխատանքից պարբերաբար ուշանալու համար։ Մանկավարժը բողոքարկել է տնօրենի հրամանը և մարտի 14-ին Նիզամինսկի շրջանային դատարանը պետք է վճիռ կայացնի։

Военнослужащая Анаит Мартиросян - Sputnik Արմենիա
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

«Իրականում տնօրենը դատարանում խոստովանեց, որ ինձ հեռացրել են նրա համար, որ ես դասերի ժամանակ աշակերտների մոտ խոսում էի «հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման մասին» և դպրոցում տեսանյութ էի ձայնագրել առանց նրանց թույլտվության։ Երբ ես հիշեցրի նրան, որ նրա դուստրը ևս իմ նկարահանած տեսանյութի մասնակից է, նա ասաց, որ սկզբում տվել է իր թույլտվությունը, քանի որ մտածել է, որ տեսանյութը ժողովուրդների բարեկամության մասին է, սակայն, երբ իմացել է, որ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության մասին է, մտափոխվել է», – ասել է Ազիզովը։

Ազիզովը նշել է, որ ծնողներից ոչ ոք դժգոհություն չի հայտնել։ Ծնողներն ու երեխաները մինչ օրս շարունակում են կապ պահպանել նրա հետ։ Իսկ գործընկերներին ստիպել էին Ազիզովի դեմ դիմում ստորագրել դատարան ներկայացնելու համար։

«Ուզում եմ, որ Հայաստանում ևս չվախենան ասել, որ հայերը ադրբեջանցիների թշնամիները չեն, և հակառակը»։

Նա կարծում է, որ Հայաստանում նույնպես ատելություն են սերմանում ադրբեջանցիների նկատմամբ, և պետք է չվախենալ խոսել այդ մասին։ Այլապես պատերազմը հավերժ է տևելու։

Ուսուցչուհին համոզված է, որ ժամանակակից աշխարհում սահմաններ, թշնամիներ չպետք է լինեն, «միայն սեր պետք է լինի»։

Հետաքրքրական է, որ ավելի վաղ իշխանամետ հեռուստաալիքներով Ազիզովի նորարարական մեթոդների մասին սյուժեներ էին ցուցադրում։

Հիշեցնենք` սոցցանցերում դժգոհության բուռն ալիք էր բարձրացրել մեկ այլ տեսահոլովակ, որում ադրբեջանցի ուսուցչուհին «թշնամի հայերի» նկատմամբ ատելություն է սերմանում երեխաների մոտ։

Լրահոս
0