00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցական մարտեր Վրաստանում. փաստաբանները պաշտպանում են հայկական եկեղեցու իրավունքները

© Из архива культурно-просветительского центра "Айартун"Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси
Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
TDI–ի և EMC–ի ներկայացուցիչները վստահ են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին (Թանդոյանց) իսկապես հայկական է։ Նրանք կոչ են արել երկրի իշխանություններին եկեղեցին վերադարձնել օրինական տերերին` ՀԱԵ վիրահայոց թեմին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները հույս ունեն, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը արդարացի որոշում կկայացնի Սուրբ Աստվածածին (Թանդոյանց) հայկական եկեղեցու գործով։

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի իրավական հարցերով բաժնի ղեկավար Միխայիլ Ավագյանը։

«Մայիսի 1–ին կկայանա Սուրբ Աստվածածին (Թանդոյանց) հայկական եկեղեցու գործով լսումը։ Մինչ այդ կողմերը կփոխանակվեն նյութերով, նոր փաստերով։ Երեկ տեղի են ունեցել գործի վերաբերյալ նախնական լսումներ, կատարվել են նշումներ, դատարանը ծանոթացել է նյութերի հետ», – ասաց Ավագյանը։

Sputnik Армения представляет сюжет об армянах и армянском наследии Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի հայկական եկեղեցին ցանկանում են վերածել վրացականի՝ այն պատելով հին աղյուսներով

Նրա խոսքով` հայցորդը` ՀԱԵ–ն, հավաքել է մի շարք ապացույցներ` արխիվային փաստաթղթեր, նյութեր, քարտեզներ, որոնք հաստատում են Թանդոյանցը ՀԱԵ–ին պատկանելու փաստը։

Պատասխանող կողմը Վրաստանի պետական ռեեստրն է, երրորդ կողմը` Վրաստանի պատրիարքարանը և պետական սեփականության գործակալությունը։ Հայկական եկեղեցու դիրքորոշումը դատարանում ներկայացնում են Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) իրավաբանները և մարդու իրավունքների և մոնիտորինգի ուսումնասիրության կենտրոնը (EMC)։

«Մենք հույս ունենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը ճիշտ որոշում կկայացնի, և արդարությունը կհաղթի», – ասաց Ավագյանը։

TDI–ի և EMC–ի ներկայացուցիչները համոզված են, որ եկեղեցին իսկապես հայկական է։ Ավելի վաղ TDI կայքում հրապարակվել է նյութ, որում կոչ է արվում երկրի իշխանություններին վերադարձնել եկեղեցին օրինական տերերին` ՀԱԵ վիրահայոց թեմին։

«2017թ–ի հունիսի 23–ին վրացական պատրիարքարանը պետական ռեեստրի հրամանով պահանջել է եկեղեցին հանձնել իր տնօրինությանը։ Նրանց տվյալներով` այստեղ գտնվել է ոչ թե Թանդոյանց եկեղեցին, իսկ Սուրբ Խաչ եկեղեցին», – ասվում է հրապարակման մեջ։

4591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ–ի հուլիսի 26–ին։ Նյութի հեղինակներն ընդգծում են, որ որոշումն ընդունվել է առանց գործի նյութերը պատշաճ կերպով ուսումնասիրելու։

Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Պայքար Շամխորեցոցի համար. ինչպես են վերացնում Թբիլիսիի հայկական մարգարիտը

«Տվյալ պահին վրացական պատրիարքարանն ինտենսիվ շինարարական աշխատանքներ է անցկացնում Թանդոյանց եկեղեցու տարածքում, որոնց մեթոդները և մասշտաբները կրում են անօրինական բնույթ։ Եկեղեցու հիմքը մասամբ փորված է, տարածքը` մաքրված։ Վտանգը մեծ է, որ այդ աշխատանքների արդյունքում եկեղեցին ընդհանրապես կքանդվի», – ասվում է հրապարակման մեջ։

Եկեղեցին կառուցվել է 1866թ–ին։ Նրա պատմական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարածքի վրա ուրիշ եկեղեցի երբեք չի եղել։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ–ի օգոստոսի 12–ին եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական կարիքների համար։

ԽՍՀՄ անկումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, սակայն ապարդյուն։

Վերջերս Թանդոյանցը և դրա պատկանելության հարցը դարձել է թեժ մարտերի առարկա։ Վրացական ԶԼՄ–ների տվյալներով` անհայտ անձինք փորել-հանել են Թբիլիսիի հնագույն ամրոցներից մեկի՝ Նարիկալայի աղյուսները, որոնք անհրաժեշտ եղել կիսաքանդ Թանդոյանց հայկական եկեղեցու վերակառուցման համար:

Վրացական հասարակությունը դժգոհություն և անհանգստություն է հայտնել` կապված նրա հետ, որ այդ աղյուսները պետք են եղել հայկական եկեղեցին քողարկելու և դատարանում այն ուղղափառ ներկայացնելու համար։

Լրահոս
0