00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը վերացրեց արգելքները նաև հայերի համար. վրացական անձնագիրը պահանջված կդառնա

© Sputnik / Laura SarkisyanГород Тбилиси. Грузия
Город Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի օրենսդրության համաձայն` երկրի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, երկքաղաքացիություն է նախատեսվելու։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանն այսօր երկրի սահմանադրության մեջ արված փոփոխությունները հաստատելով` իր քաղաքացիների համար հանել է այսպես կոչված «արգելքները», այդ թվում` շատերի համար կարևորագույն երկքաղաքացիություն նախատեսող կետը։

Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երկրորդ անձնագիր ունենալու դեպքում Վրաստանի քաղաքացիներին այլևս քաղաքացիությունից չեն զրկի, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։

Ариса - Sputnik Արմենիա
Ամբողջ Վրաստանի տարածքում կնշեն Բուն Բարեկենդանը

Այսօր Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ` 115 «կողմ» ձայներով հաստատեց սահմանադրական նոր փոփոխությունները։ Փոփոխությունների թվում էր նաև երկքաղաքացիության առկայության մասին կետը։ Նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018 թվականին, նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո։

«Վրաստանի օրենսդրության համաձայն` երկքաղաքացիությունը, որպես այդպիսին արգելված չէր։ Այո, նրանք, ովքեր այլ պետության քաղաքացիություն էին ընդունում, զրկվում էին վրացականից, սակայն նրանք կարող էին վերականգնել այն մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո», – ասաց Վոլսկին։

Փոխխոսնակի խոսքով` Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը որոշակի բարդություններ էր նախատեսում, որոնք մարդիկ դիտարկում էին որպես խոչընդոտներ։ Այսօր այդ խոչընդոտները հանված են, և սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի օրենսդրությամբ երկքաղաքացիություն է նախատեսվելու։

Երկրի Սահմանադրության մեջ արված փոփոխությունների հաստատումը գնահատեցին նաև Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Վրաստանի քաղաքացիները 2011 թվականից սկսած օտարերկրյա անձնագիր ստանալիս ավտոմատ կերպով կորցնում էին վրացական քաղաքացիությունը։ Միևնույն ժամանակ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար դիմածներին երկրի արդարադատության նախարարությունը բազմիցս մերժում է։

Акция протеста оппозиции у здания тбилисского сакребуло - Sputnik Արմենիա
Վրաստանի հայերը բողոքում են իրավունքների ոտնահարման դեմ. Ռուսաստանում աշխատե՞լն է պատճառը

«Սահակաշվիլու սահմանադրությունից» (երկրորդ անձնագիր ունենալու արգելքը, մտցվել էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք) հատկապես տուժել է Վրաստանի հայաբնակ Սամցխե–Ջավախեթիա շրջանը։

Մեր հայրենակիցներից շատերը տարածաշրջանում ծանր տնտեսական վիճակի պատճառով դիմում էին հայկական քաղաքացիություն ստանալու համար, ինչից հետո համեմատաբար անխոչընդոտ մեկնում էին Ռուսաստան գումար աշխատելու։ Հիշեցնենք, որ մինչ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը Մոսկվան Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցրեց, իսկ պատերազմից հետո Ռուսաստանն ու Վրաստանը խզեցին դիվանագիտական հարաբերությունները։

Շատերին հաջողվում էր թաքցնել երկրորդ անձնագրի առկայությունը` հայկական, ադրբեջանական կամ մեկ այլ երկրի, մյուսներին բռնում էին Վրաստանի սահմանը հատելու ժամանակ։

Պաշտոնական տվյալների համաձայն` վերջին վեց տարիների ընթացքում երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով անձնագրերից զրկվել են Վրաստանի 30 հազար քաղաքացի, որոնց մոտ 80%–ը` էթնիկ հայեր։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` վերջին տասնամյակի ընթացքում այլ երկրների (գերազանցապես Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն են ստացել Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի։

Երկքաղաքացիության արգելքը տարածվում էր նաև Վրաստանի առաջին դեմքերի վրա։ 2012 թվականին, դեռ մինչև իշխանության գալը, վրացական քաղաքացիությունից զրկվել էր Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` սահմանը ֆրանսիական անձնագրով հատելու համար, իսկ Միխեիլ Սահակաշվիլին զրկվեց վրացական անձնագրից Ուկրաինայի քաղաքացիության պատճառով։

Լրահոս
0