00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օսիպովայի գործը, մաս 2–րդ. ադրբեջանցիները և եզդիները Թբիլիսիում պաշտպանել են հայուհուն

© фото - Александр СватиковВид на город Тбилиси с подъема по Пушкинской улице к Площади Свободы
Вид на город Тбилиси с подъема по Пушкинской улице к Площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի ժողովրդական պաշտպանը միացել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին ու աջակցել Իզաբելլա Օսիպովայի թեկնածությանը Վրաստանի հանրային հեռարձակողի (ՎՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին հաջողվել է պաշտպանել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի գրասենյակի կողմից։

Ավելի վաղ Լոմջարիան առաջադրել է այդ պաշտոնում «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ–ի տնօրեն Զվիադ Դևդարիանիի թեկնածությունը, որն այնուհետև հրաժարվել է առաջարկից։

Исторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016 - Sputnik Արմենիա
Ինչու են Թբիլիսիում հայուհու թիկունքին կանգնել ադրբեջանցիները

Վրաստանի ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների գրեթե 60 ներկայացուցիչ, որոնց շարքում հինգ ադրբեջանցիներ կան, մի քանի շաբաթ կոչ են արել Լոմջարիային աջակցել Օսիպովայի թեկնածությանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում չորրորդ անգամ։ Ամեն անգամ, ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով, նրա թեկնածությունը չի հաստատվել։

Այսօր Լոմջարիան Վրաստանի խորհրդարանին ներկայացրել է Իզաբելլա Օսիպովային` որպես ՎՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից։

«Հատկանշական է, որ Իզաբելլա Օսիպովայի թեկնածությանը չի աջակցել Վրաստանի կուսակցություններից ոչ մեկը։ Այսպիսով, ժողովրդական պաշտպանը կարծում է, որ մեծ վստահություն վայելող անկուսակցական թեկնածուին աջակցելը մեծ ձեռքբերում է», – ասվում է օմբուդսմենի կայքում հրապարակված հաղորդագրությունում ։

Լոմջարիան ընդգծում է, որ Օսիպովային աջակցել են բոլոր էթնիկական խմբերի և կրոնների ներկայացուցիչները։ Միաժամանակ, ժողովրդական պաշտպանը նշել է Օսիպովայի բազմամյա փորձը, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմը։

«Լոմջարիան կոչ է անում աջակցել Օսիպովայի թեկնածությանը նաև Վրաստանի խորհրդարանի ներկայացուցչին», – ասվում է հաղորդագրությունում։

Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը դրական է գնահատում օմբուդսմենի որոշումը` ընդգծելով, որ շատ առումներով դա ազգային փոքրամասնությունների քրտնաջան աշխատանքի արդյունք է։

Мэр Тбилиси Кахи Каладзе посетил пасхальную литургию Армянской Апостольской церкви (1 апреля 2018). Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
«Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին». Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է հայերի Զատիկը

«Շատ առումներով մեր ջանքերի և բանակցությունների, ինչպես նաև Օսիպովայի թեկնածությունն առաջ մղելու մեր արշավի շնորհիվ է։ Լոմջարիան ճիշտ որոշում է ընդունել, որը ողջունում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միրզոևը։

Նրա խոսքով` Լոմջարիան որպես փորձառու մարդ, տեսել է, թե որքան մեծ է հասարակության հետաքրքրությունն Օսիպովայի թեկնածության հանդեպ, ինչը կարևոր դեր է խաղացել վերջնական որոշում կայացնելու հարցում։

«Բոլոր շանսերը կան, որ Օսիպովային կաջակցի նաև Վրաստանի խորհրդարանը։ Հիմա մենք շարունակում ենք բանակցություններ վարել տարբեր քաղաքական կուսակցությունների հետ»,– ասաց Միրզոևը։

Ավելի վաղ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել են, որ հասարակական փոքրամասնությունների ձայնը պետք է լսելի լինի, հատկապես ՎՀՀ հարցում, որը օգտվում է հարկատուների միջոցներից։ Եթե Օսիպովայի թեկնածությունը հաստատվի, կապացուցվի, որ այդ երկրում գնահատում են պրոֆեսիոնալներին և ազգային խտրականություն չեն դնում։

Լրահոս
0