09:24 18 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.68
  • GBP641.14
  • EUR560.05
  • RUB7.69
Կարո Փայլան

Կարո Փայլանին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Թուրքիայում կարող են ձերբակալել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ու ևս 8 ընդդիմադիր պատգամավորի։ Դատախազությունը գործին ընթացք է տվել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կարող է զրկվել մանդատից ու հայտնվել ճաղերի հետևում։

Թուրքիայի դատախազությունը որոշել է զրկել Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից` նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ դատախազությունում քննություն է սկսվել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության 8 անդամի, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ։

Փայլանը մեղադրվում 2017 թվականի մայիսի 1-ին Կանադա կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը, կառավարությանը, նախագահին, պետության զինվորին կամ անվտանգության ուժերին վիրավորելու, ինչպես նաև ահաբեկչական կառույցների օգտին քարոզչությամբ զբաղվելու, քաղաքական կուսակցությունների կանոնակարգին դեմ գործելու համար։

Հայազգի պատգամավորին ու նրա կուսակից 8 ընկերներին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Անկարայի դատախազությունն արդեն դիմել է արդարադատության նախարարություն, որի հաստատումից հետո հարցը կներկայացվի խորհրդարան` օրենքով նախատեսված գործընթաց սկսելու համար։

Ըստ թեմայի

«Ուր ենք հասել». Կարո Փայլանն Էրդողանի ազգայնամոլական կեցվածքն է բացահայտել
Բանտ չեք ուզո՞ւմ, ԱՄՆ անձնագիր ստացեք. Կարո Փայլանը` լրագրողներին
«Ատելություն է սերմանում Թուրքիայի դեմ». Կարո Փայլանի դեմ է դուրս եկել թուրքական մամուլը
Կարո Փայլան. «Սիրիայի քրդերը կարող են արժանանալ հայերի ճակատագրին»

Գլխավոր թեմաներ