ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 5,9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել այսօր Իրանի հարավային Բուշեր նահանգում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի սեյսմիկ ծառայությանը։
Ցնցումները զգացվել են նահանգի կենտրոնից 95 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը 18 կմ խորության վրա է գտնվում։
Զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։