16:19 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)
19820

Ժամանակն է Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններ կառուցել առանց միջնորդների և «երրորդ կողմի»։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Վրաստանը հուզմունքով սպասում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցին։

Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած Թբիլիսի–Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ Գիգլա Բարամիձեն։

«Այն, որ Փաշինյանն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը կատարեց Վրաստան, շատ բանի մասին է խոսում։ Վրաստանում նրան հուզմունքով էին սպասում։ Ժամանակն է առանց միջնորդների քաղաքականություն կառուցել», – ասաց Բարամիձեն։

Նրա խոսքով` ԽՍՀՄ–ի փլուզումից և երկու երկրների անկախության հռչակումից հետո հարաբերությունները, բազմադարյա բարեկամության մասին խոսքերից բացի, գրեթե առաջընթաց չեն ապրում։ Երևանցին չգիտի, թե ինչպես են ապրում Թբիլիսիում և հակառակը։

«Հայաստանի և հայերի նկատմամբ հայրենակիցներիս հետաքրքրությունը տեսա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն իր ընտրությունն էր կատարում և Նիկոլ Փաշինյանին իր առաջնորդը հռչակեց», – ասաց Բարամիձեն։

Նա հույս ունի, որ Փաշինյանն իր այցով կճեղքի հայ–վրացական բարեկամության այս «փակ շրջանը»։

Այն, որ Երևանի և Թբիլիսիի միջև հռետորաբանությունը վերջին տասնամյակների ընթացքում չի փոխվում, նշեց նաև Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ իր արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ է հատկացնում հարևան Վրաստանի և Իրանի հետ համագործակցությանը։ Սա խոսում է այն մասին, որ տարածաշրջանային ուղղությամբ հարաբերությունները զարգանում են», – տեսակամրջի ժամանակ ասաց Մելիքյանը։

Որպես այցի կարևորագույն կողմ փորձագետը նշեց Սամցխե-Ջավախք հայաբնակ շրջան Նիկոլ Փաշինյանի այցելությունը։ Նա ընդգծեց, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու օրոք երկու երկրների իշխանությունները զգուշավոր էին վերաբերում այդ շրջան այցելությանը, քանի որ այդ հարցը խիստ քաղաքականացվում էր։

«Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ ուժերը չպետք է ազդեն հարաբերությունների վրա։ Սամցխե-Ջավախքը միավորող և ոչ թե պառակտող կամուրջ է, իսկ Ջավախքի գործոնի օգնությամբ երկկողմ հարաբերությունները խաթարելու փորձերը կկանխվեն», – ասաց Մելիքյանը։

Նա ավելացրեց, որ հայկական պատվիրակությունը Սամցխե-Ջավախք է այցելել պաշտոնական Թբիլիսիի համաձայնությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկեց մայիսի 30-ին։ Փաշինյանի՝ Թբիլիսի այցի առաջին օրը ժամագրված էր ամեն րոպեն։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։

Այցի երկրորդ օրը մեկնարկեց Փաշինյանի և վրացի գործարարների հետ հանդիպումով, ներկա պահին հայկական պատվիրակությունը գտնվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում։ ՀՀ վարչապետը ժամը 14:00-ից հետո նաև Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջան կայցելի։

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին էլ տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)

Ըստ թեմայի

«Պատմական իրադարձություն». Վրաստանի նախագահը` Սարգսյանի այցի մասին
Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սարգսյանին. ինչո՞ւ
Հայաստանը Վրաստանի դպրոցներում նոր «էքսպանսիա» է սկսում․ վրացիները դեմ չեն
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն, Ջավախք, Հայաստան

Գլխավոր թեմաներ