20:35 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Էրդողանի ելույթը Տրանսանատոլիական գազատարի բացմանը

Թուրքիայում գործարկվեց Տրանսանատոլիական գազատարը

© REUTERS / Kayhan Ozer/Presidential Palace/Handout
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս օրն անվանել է պատմական, իսկ նախագիծը` բազմակողմանի համագործակցության արդյունք։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Տրանսատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12–ին Թուրքիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիսավոր միջոցառմանը, որը կազմակերպվել էր երկրի Էսքիշեհիր նահանգում, մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Սերբիայի, Ուկրաինայի նախագահները, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը, մի քանի երկրների նախարարներ, էներգետիկ ընկերությունների ղեկավարներ։

Պետությունների ղեկավարները բացել են խորհրդանշական փականն այն գազատարի, որը բնական գազն Ադրբեջանից կտեղափոխի Թուրքիա, այնտեղից էլ` Եվրոպա։

Թուրքիայի առաջնորդն այդ օրը պատմական է անվանել, իսկ նախագիծը` բազմակողմանի համագործակցության արդյունք։ Նրան հատկապես ուրախացրել է այն փաստը, որ գազատարը կառուցվեց է նախատեսված ժամկետից շուտ։

«Քաղաքական կամքն արագացրել է այս նախագծի իրագործումը։ Դա կլինի Եվրոպա տանող ամենամեծ գազատարը։ 2019թ–ի հունիսին մենք ծրագրում ենք սկսել այս գազատարով առաջին մատակարարումը Հունաստան», – ասել է Էրդողանը բացման արարողության ժամանակ։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ նախագիծն աշխատանքով կապահովի 10 հազար հոգու։

Գլխավոր թեմաներ