00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

Բաժանորդագրվել
«Իմ և «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի միջև տարաձայնություններ էին առաջացել»,–մեկնաբանել է Գեորգի Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել. այս մասին նա հայտնել է Թբիլիսիում տված ճեպազրույցի ժամանակ։

«Իմ և «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Նախօրեին մենք քննարկել ենք Վրաստանի տնտեսական քաղաքականությունը։ Վերջին ամիսներին հարցեր էին կուտակվել, որոնց շուրջ մեր մոտեցումները տարբեր էին։ Սա նորմալ գործընթաց է։ Հիմա այն պահն է, որ պետք է կուսակցության ղեկավարին հնարավորություն տանք թիմը ձևափոխել այնպես, ինչպես հարկ է համարում։ Ես տրամադրություն եմ տեսնում թիմում և որոշում եմ կայացնում ինչպես ցանկացած ղեկավար. այսօր ես թողնում եմ իմ պոստը»,– ասել է Կվիրիկաշվիլին։

Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирские перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կքննարկի՞ Փաշինյանը Պուտինի հետ Լարսի թեման. ի՞նչ է լինելու հայ փոխադրողների հարցը

Վրաստանի` արդեն նախկին վարչապետը նշել է, որ իր ղեկավարությամբ կառավարությունը կարևոր բարեփոխումներ է իրականացրել, որոնց շարքում կան նաև կենսական կարևորություն ունեցող փոփոխություններ։ Չնայած տարածաշրջանում ստեղծված տնտեսական, քաղաքական իրավիճակին, նրան ու նրա թիմին հաջողվել է Վրաստանում կայունության մթնոլորտ ստեղծել։  Կվիրիկաշվիլին մատնանշել է, որ Վրաստանը տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն է գրանցել, այնտեղ բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Կվիրիկաշվիլիի խոսքով` դա հաստատում են աշխարհի բոլոր հեղինակավոր կազմակերպություններն ու դա արտացոլված է միջազգային վարկանիշային աղյուսակներում։

«Մեր ճիշտ, պրագմատիկ քաղաքականության արդյունքում Վրաստանում անվտանգ ու կայուն իրավիճակ է ստեղծվել։ Մենք ավելի մոտ ենք դարձել ՆԱՏՕին ու ԵՄին», – ընդգծել է քաղաքական գործիչը, հավելելով, որ Վրաստանը ԱՄՆի ու ԵՄի վստահությունն է վայելում։

«Մենք Ժնևյան վեճերի ձևաչափով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստականություն ենք հայտնել։ Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ այդ առաջարկությունները արդյունք կտան», – ասաց Կվիրիկաշվիլին։
Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Կրթության նախարարության առաջարկով Վրաստանի հայերը կներառվեն տեղի կրթական ծրագրերում

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և կառավարության նախագահ Կվիրիկաշվիլին, փոխանցում է Sputnik Վրաստանը։

Հանդիպումից հետո պատգամավորները հերքել էին այն ինֆորմացիան, թե կուսակցության գլխավոր գրասենյակում քննարկվել է կառավարության փոփոխության հարցը։

Կվիրիկաշվիլին գլխավորում էր Վրաստանի կառավարությունը 2013 թ.–ի հուլիսից։

Լրահոս
0