00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպես Թուրքիային թույլատրվեց Մանբիջի օպերացիան

© AFP 2024 / Delil SOULEIMANВоенная колонна коалиционных сил, поддерживаемых США, движущиеся городе Манбидж (3 апреля 2018). Сирия
Военная колонна коалиционных сил, поддерживаемых США, движущиеся городе Манбидж (3 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ներառված ամերիկյան զինված ուժերի ղեկավարությունը վճռել է հանել քրդական խմբավորումները Թուրքիային սահմանակից հյուսիս–արևմտյան շրջաններից։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս պայմանավորվածությանն եկան Վաշինգտոնում համեմատաբար վերջերս։

Հիշում եմ` այն ժամանակ կողմերը խոսում էին ճանապարհային քարտեզի մասին, որի համաձայն Մանբիջի շրջաններում ու մոտակայքում կհայտնվեն թուքական բանակային ստորաբաժանումներ, որոնք կփոխարինեն այնտեղի քրդական մարտական խմբավորումներին։

Президент Турции Тайип Эрдоган обращается к своим сторонникам во время предвыборного митинга (9 июня 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանն ընտրությունների նախաշեմին. գործի են դրվել կեղծիքները, Սիրիան և նույնիսկ Ղարաբաղը

Ստացվում է` ամերիկացիները (ինչ–որ առումով` Անկարային ճնշման տակ) որոշել են հրաժարվել սիրիական հյուսիս–արևմտյան շրջանների վերահսկողությունից, որն իրականացնում էին իրենց քուրդ դաշնակիցների օգնությամբ։

Իսկ նրանց, հավանաբար, կտեղափոխեն Եփրատից այն կողմ` Սիրիայի հարավային սահմաններին ավելի մոտ։ Փաստացի, նշմարվում է  Վաշինգտոնի  հիմնական պլանը, ըստ որի արևմտյան կոալիցիայի զորքերը կառչելու են Սիրիայի տարածքից Եփրատի հենց  ձախ ափում։ Ամերիկացիները չեն ուզում պաշտոնական Դամասկոսին հանձնել այն տարածքները, որտեղ «նավթաբեր դաշտեր» կան

Ավելին. կարծես Սիրիայից հենց այդ տարածքներն են ուզում պոկել` քրդերին անկախ պետական կազմավորում ստեղծելու  հնարավորությամբ գայթակղելով. դրա մասին քրդերը դարեր շարունակ են երազել։

Արևմտյան կոալիցիայի ավիացիայի` Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին հասցրած ռմբակոծություններն ու հրթիռային հարվածներ լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ։

Ի դեպ` այդ զանգվածային ավիահարձակման հետևանքով կառավարական զորքերի կորուստները շարունակում են աճել։ Սպանվածների ընդհանուր թիվը (ներառյալ խաղաղ բնակիչներին)` 52 մարդ է։

Փոխանցելով Մանբիջի հսկողությունը` Վաշինգտոնը, պատկերավոր ասած, փորձում է  միանգամից մի քանի նապաստակի սպանել։

Նախ` վերականգնում են հարաբերությունները Անկարայի հետ, որոնք վերջերս բավական լարված էին, այդ թվում` նաև քրդական գործոնի պատճառով:

Թուրք–սիրիական սահմանային այս շրջաններին մոտ չեն թողնում  Դամասկոսին հարող զինվորական ստորաբաժանումներին (ամերիկացիները նախընտրում են, որ այստեղ թուրքերը հսկողություն իրականացնեն)։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции в ходе внеочередного саммита организации исламского сотрудничества (18 мая 2018). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Խիստ նախընտրական մրցավազք Թուրքիայում. ի՞նչն է մտահոգում Էրդողանին

Տեղափոխում են իրենց դաշնակիցների` քրդերի մարտական ջոկատները դեպի հարավ ու Եփրատի ձախ ափ` ուժեղացնելով իրենց դիրքերն այնտեղ, որտեղ նավթը շատ է։

Եվ ամենակարևորը. եթե Եփրատի ձախ ափին տեղակայվող քրդերին հաջողվի այնքան ուժեղացնել, որ նրանք կարողանան դիմադրել սիրիական կառավարական զորքերին, ապա դա կլինի երկրի տարածքային ամբողջականության խախտման առաջին քայլը

Այդ դեպքում ԱՄՆ–ն կկատարի տարածաշրջանում իր հիմնական խնդիրներից մեկը` ստեղծել իր համար վերահսկելի քրդական պետություն, որի օգնությամբ հնարավոր կլինի ազդել Մերձավոր Արևելքի լուրջ գործընթացների վրա։

Օրինակ, սպառնալ հենց նույն Իրանին, կամ հսկել` ինչպես Եփրատից արևելք գտնվող թուրք–սիրիական սահմանի մեծ մասը, այնպես էլ` Իրաքի քրդաբնակ տարածաշրջանների հետ սահմանը։

Իրականում, եթե դատենք անմիջականորեն գործողության վայրից (սիրիական Մանբիջից) ստացված տեղեկությունից, թուրքական զորքերն անմիջապես քաղաք չեն մտել։

Ракетный огонь (10 мая 2018). Сирия - Sputnik Արմենիա
Վաշինգտոնն ու Անկարան Մանբիջում գործողություն իրականացնելու ճանապարհային քարտեզ են մշակել

Մանբիջի ռազմական խորհրդի ներկայացուցիչները պնդում են, որ նրանք տեղակայված են բացառապես սահմանին, «Եփրատի վահան» գործողության տարածքային շրջանակում, որը թուրքական բանակը երկու տարի առաջ էր իրականացրել։

Սակայն, ինչպես հայտնի է պատմությունից, այն  տարածքը, որին դիպել է թուրք զինվորի ոտքը, հետո շատ դժվար է ազատագրել։

Լրահոս
0