00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան ուղղաթիռները հայտնվել են Բաքվում. ինչ պետք է անի Հայաստանը

© Photo : press office of the Ministry of Defence of RAВоенные учения армянской армии
Военные учения армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ կառավարությանն օրենսդրորեն արգելված է ինչ–որ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնա հայկական և ամերիկյան կառավարությունների կողմից։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդել են, որ հունիսի 26–ին բանակի ստեղծման կապակցությամբ կայանալիք ռազմական շքերթում առաջին անգամ կցուցադրվեն ամերիկյան արտադրության երկու Bell-412 ուղղաթիռներ։

Министры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018). - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Բաքուն չի կարող ագրեսիայի դիմել Նախիջևանի կողմից. բացատրում է գեներալը

Նշվել է, որ այդ մեքենաները վերջերս են ստացվել Ադրբեջանի ռազմաօդային ուժեր և դրանք ոչ խորհրդային/ռուսական արտադրության առաջին ուղղաթիռներն են, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։

Ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանի տնօրինության տակ, եթե հայտնի է, որ ԱՄՆ–ում օրենսդրորեն արգելված է զենք առաքել հակամարտող երկրներին։ Հայաստանը և Ադրբեջանը նույնպես ընկնում են այդ արգելքի տակ։

Սարգսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի դեպքում արդեն 25 տարի գործում է 907–րդ բանաձև կոչվող հայտնի նորմատիվ ակտը, որն արգելում է ԱՄՆ–ի կառավարությանն ինչ–որ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։

Սարգսյանը չի բացառոււմ, որ այդ ուղղաթիռները հայտնվել են Ադրբեջանում երրորդ երկրների միջոցով։

Նրա խոսքով` հայկական կողմը` ի դեմս պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության խորհրդի, ԱԳՆ–ի, ինչպես նաև ԱՄՆ–ի լոբբիստական կառույցների, պետք է փաթեթների միջոց մշակի` պարզելու համար, թե ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել ադրբեջանական բանակում։ ԱՄՆ–ը առաքե՞լ է դրանք, թե այդ ուղղաթիռները վերավաճառվել են Ադրբեջանին։

Սարգսյանի խոսքով` հայտնի չէ, թե ադրբեջանական բանակում կան արդյոք ամերիկյան արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկայի այլ տեսակներ։

Նա պնդում է, որ այդ մասին տեղեկատվություն չկա։ Ընդհանուր առմամբ ամերիկա–ադրբեջանական կապերը միշտ եղել են ԱՄՆ–ի հայկական կազմակերպությունների սևեռուն ուշադրության տակ։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ Bell-412 ուղղաթիռներն առկա են մոտ 30 երկրների զինված ուժերում, շատ դեպքերում դրանք քաղաքացիական պաշտպանության միջոցներ են։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «ԱՄՆ–ն կրճատել է ոչ միայն ՀՀ–ի, այլև` ամբողջ աշխարհի ֆինանսական աջակցությունը»

Բայց Ադրբեջանի դեպքում խոսքը մարտական մեքենաների մասին։ Ինչպես նշում է փորձագետը, Ադրբեջանին նման ուղղաթիռներ կարող էին վաճառել Սաուդյան Արաբիան, Պակիստանը կամ Թուրքիան` Բաքվի ավանդական դաշնակիցները։ Եվս մեկ գործընկեր` Իսրայելը, տվյալ դեպքում դուրս է մնում ցուցակից, քանի որ այն չունի նման ուղղաթիռներ։

«Միաժամանակ ամերիկացիները պաշտպանական առաքումների մասին համաձայնագիրը ստորագրելիս անպայման ամրագրում են այն կետը, որի համաձայն առաքվող արտադրանքը ենթակա չէ վերավաճառքի», – ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով` Հայաստանը պետք է ամերիկացիների հետ միասին հետաքննություն նախաձեռնի` այդ գործարքի հանգամանքները պարզելու համար. եթե պարզվի, որ դրանք երրորդ երկրների միջոցով են հասել Ադրբեջան, պետք է ձեռք առնվեն համապատասխան միջոցներ։

Եթե ուղղաթիռները վաճառվել են անմիջականորեն ԱՄՆ–ի կողմից, ինչում Սարգսյանը խիստ կասկածում է, ապա Երևանը պետք է հետևություններ անի։

Լրահոս
0