08:40 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
«Իսկանդերի» փորձարկումը

Ռազմական փորձագետը խոսել է Հայաստանի հետ հակամարտության դեպքում Բաքվի խոցելի տեղերի մասին

© youtube/ Минобороны России
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
293930

Չնայած Բաքվի ագրեսիվ հայտարարություններին ու հսկայական ռազմական ծախսերին, Հայաստանի հետ պատերազմը նրա համար լուրջ ռիսկեր է պարունակում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայաստանի հետ հնարավոր պատերազմն Ադրբեջանի համար չափազանց ծանր հետևանքներ կունենա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` մեկնաբանելով հունիսի 26–ին ռազմական շքերթին Բաքվի ղեկավարության հնչեցրած մարտական հայտարարությունները։

Նահապետյանը հիշեցրեց` Ադրբեջանը մասնավորապես «Սկադ» ու «Իսկանդեր» հայկական օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները չեզոքացնելու համար գրեթե միջոցներ չունի։

«Հաշվի առնելով «Իսկանդերի» մարտագլխիկի քաշը, նաև գրեթե 50 կիլոմետր կազմող թռչելու բարձր հետագիծը, ադրբեջանական ԶՈւ–ին դժվար, գրեթե անհնար կլինի կործանել հրթիռը։ Հայկական հրթիռներին թիրախ կդառնան Ադրբեջանի խոշոր արյունաբերական ու ենթակառուցվածքային օբյեկտները», – ասաց Նահապետյանը։ Նրա խոսքով` հայկական ԶՈւ–ի հարվածի տակ կհայտնվեն նաև Մինգեչաուրի ջրամբարն ու Բաքվի նավթահանքերը։

«Այս օրերին մենք տեսանք նաև` ինչ էներգետիկ կոլապսի կարող է հանգեցնել Մինգեչաուրի ՋԷԿ–ի վթարը։ Կարծում եմ` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան եզրակացություններ կանի», – հավելեց փորձագետը։

Տարիներ շարունակ Հայաստանում  ընդունված էր կարծել, թե Ադրբեջանում անձնակազմի զինվածության որակի ու մարտունակության հետ կապված խնդիրներ կան։ Փորձագետը կարծում է, որ դա հիմա էլ է արդիական։

«Ադրբեջանը հույսը դնում է սպառազինության քանակի վրա, հայկական կողմը` դրանց որակի։ Ավելին` հայկական ՀՕՊ–ը կարող է հեշտորեն չեզոքացնել Բաքվի ունեցած տակտիկական հրթիռները։ Ու եթե Բաքուն հիմնականում գրոհող զենք է գնում, ապա հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը շեշտը դնում է պաշտպանողական զենքի վրա։ Դա և՛ավելի էժան է, և՛ համապատասխանում է պաշտպանական հայեցակարգին», – նշում է Նահապետյանը։

Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը հարձակողական զենք չունի։  Վերջերս ռազմաարդյունաբերական համալիրն ակտիվորեն համալրվում է հարձակողական միջոցներով։ Ընդ որում` դրանց շարքում կան նաև եզակի հայրենական մշակումներ։

Նահապետյանը նաև հայտարարեց, որ Բաքվի ակտիվ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հովանավոր  շարունակում է մնալ Թուրքիան, որը Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում։ Հաճախ տարածաշրջանում Բաքվի գործողություների վերաբերյալ այս կամ այն որոշումներն ընդունվում են հենց Անկարայում։

«Թուրքիան չի թաքցնում տարածաշրջանում իր էքսպանսիոնիստական, պանթյուրքական նկրտումները։ Մերձավոր Արևելքում այդ նկրտումները ինքնավար պետությունների` Սիրիայի ու Իրաքի դեմ իսկական ագրեսիայի են վերաճել։ Երկու երկրների տարածքում էլ թուրքական զորքեր կան», – նշեց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին` ապա այստեղ Անկարայի աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործիք է հանդիսանում Ադրբեջանը։ Ու Հայաստանն այդ առումով թուրքական ագրեսիայի պոտենցիալ թիրախ է հանդիսանում, որը սակայն գտնվում է Ռուսաստանի «միջուկային հովանոցի» տակ։

Ռուսական ներկայությունը Թուրքիայի համար միակ զսպաշապիկն է։

Ըստ թեմայի

Ադրբեջանը հեշտացում է Հայաստանի գործը բանակցային գործընթացում. քաղաքագետ
ԵՄ դեսպանին մտահոգում է Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանությունը
Վրթանեսյան. «Ադրբեջանը չի զգուշացնում զորավարժությունների մասին, թեև պարտավոր է»
Ինչպես է այրվել ադրբեջանական դիրքը Նախիջևանի սահմանում. տեսանյութ
Սարգսյան. «Թուրքիա–Ադրբեջան սերտաճումն օր օրի ավելանում է»
Նավթային բծեր ԵԽԽՎ-ում․ ինչի՞ է հանգեցրել Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությունը
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    577
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    189
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    309