00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Հակոբյան
Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան
09:48
9 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:57
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում Սմիթների ընտանիքի սարսափելի սպանության մանրամասները. երեխային դիմահար կրակել են

© Sputnik / Levan AvlabreliСотрудник патрульной полиции на месте преступления
Сотрудник патрульной полиции на месте преступления - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում մշտական բնակություն հաստատած ԱՄՆ–ի քաղաքացիներ Ռայան Սմիթին, նրա կնոջը`Լորիին և իրենց չորսամյա երեխային սպանել է տեղի հովիվը։ Սպանության մանրամասները հայտնի են դարձել միայն նախօրեին։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Վրաստանի Դուշեթի շրջանի Խադա ձորում ամերիկացի Սմիթների ընտանիքի սպանության մասին գործում հայտնվել են նոր մանրամասներ. Sputnik Գրուզիային հայտնի են դարձել մահացածների մարմինների փորձաքննության արդյունքները։

Սարսափելի մանրամասներ

Փորձաքննությունը, որի տվյալները հայտնի են դարձել ԶԼՄ–ներին, պնդում է, որ Լորա Սմիթը մահից առաջ բռնաբարվել է։ Հայտնի են դարձել նրա չորսամյա որդու մահվան մանրամասները։ Փորձաքննությունն ապացուցել է, որ նա սպանվել է դիմահար կրակոցով, գնդակը ճեղքել է նրա գանգը։ ԶԼՄ–ները ենթադրում են, որ հենց փորձաքննության արդյունքներն են պատճառ դարձել, որ փաստաբան Դավիթ Գիրգվլիանին հրաժարվի 19–ամյա հովիվ Մալխազ Կոբաուրիի պաշտպանությունից, որը սպանության միակ մեղադրյալն է։

Полицейская машина в Грузии - Sputnik Արմենիա
Սարսափելի սպանություն Վրաստանում. 19–ամյա հովիվը դաժանորեն սպանել է ամերիկացի ընտանիքին

Փորձաքննության տվյալներն ամբողջությամբ հերքել են պաշտպանության գիծը, նշում են վրացական ԶԼՄ–ները, հաստատվել է քսուքի նույնականությունը, որը վերցվել է մեղադրյալից և մահացած ամերիկուհու մարմնից։

Քննությամբ սահմանվել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 4–ին։ Սմիթների ընտանիքը, որը գնացել է Խադա ձորում հանգստանալու, խնդրել է տեղի հովիվին էքսկուրսիա կազմակերպել մինչև ձորի տեսարժան վայրը` ջրվեժը։ Դատախազության վարկածով` Ռայան Սմիթը վիճել է հովվի հետ, որը որսորդական հրացանից երկու անգամ կրակել է նրա վրա, դրանից հետո սպանել է երեխային։

Ւ սկզբանե դատախազությունը հայտարարել է, որ երբ Կոբաուրին սպանել է Ռայան Սմիթին և երեխային, Լորա Սմիթն ընկել է ժայռից` ցանկանալով փրկվել հովվից, բայց հիմա այդ վարկածն էլ է հարցականի տակ։

Հիշատակի լուսանկա՞ր

Kviris Palitra վրացական թերթի թղթակիցը, հղում անելով անանուն աղբյուրներին, փորձել է վերականգնել հանցագործության պատկերը` հաշվի առնելով փորձագետների տվյալները։

Լրագրողը պնդում է, որ տեղի հովիվը սպանել է Ռայան Սմիթին և նրա փոքր որդուն և ընկել Լորա Սմիթի հետևից, որը փորձել է փախչել։ Հասնելով` նա բռնաբարել է կնոջը, դրանից հետո գլուխն իջեցրել է ջրի մեջ, մինչև նա խեղդվի։ Kviris Palitra–ի տվյալներով` փորձաքննությունը սահմանել է, որ Լորա Սմիթը մահացել է շնչահեղձությունից։

Озеро Севан, Мартуни - Sputnik Արմենիա
Սարսափելի սպանություն Սևանում. ջախջախված դեմքով դիակ են հայտնաբերել

Եթե թերթի պնդումները հաստատվեն, խոսքը կգնա արդեն եռակի սպանության մասին։

Թերթը գրում է նաև սարսափելի մանրամասնի մասին. մեղադրյալի բջջային հեռախոսում իբր կան մահացած մերկ Լորա Սմիթի լուսանկարները։

Իսկ հովվի լուսանկարը, որին մեղադրում են սպանության մեջ, նկատվել է ամերիկացիների լուսանկարչական խցիկում, ինչը սպանված երեխայի մարմնի հետ թաքցրել է փոքր գոգահովտում։

Սևազգեստ մարդիկ

Կոբաուրիի ծնողները մինչ օրս պնդում են, որ իրենց որդին անմեղ է, չեն վստահում քննությանը և չեն հավատում փորձաքննության արդյունքներին։

«Ո՞վ է տեսել։ Ո՞վ է վկան։ Այդ ամենը սուտ է, հորինված պատմություն։ Ամեն ինչ կեղծված է», – ասել է կասկածյալի մայրը` Մարիամ Մարտիաշվիլին Imedi հեռուստաընկերությանը։

Նրա որդին, որը սկզբից խոստովանել է մեղքը, խափանման միջոցը որոշելու մասին դատավարության ժամանակ հերքել է, թե որևէ կապ ունի հանցագործության հետ։ Նրա խոսքով` Սմիթների ընտանիքը սպանվել է երկու ուրիշ տղամարդկանց կողմից, որոնք սպառնացել են Կոբաուրիին նրա ընտանիքի անդամների սպանությամբ և ստիպել մեղքը վերցնել իր վրա։

Եթե 19–ամյա հովվի մեղքն ապացուցվի դատարանում, նա կարող է ցմահ ազատազրկվել։

Լարա ու Ռայան Սմիթները ԱՄՆ–ից Վրաստան էին տեղափոխվել մի քանի տարի առաջ ու ապրում էին Մառնեուլիի շրջանում (Քվեմո Քարթլիի մարզ)։

Սմիթների ընտանիքի սպանության գործով նախնական դատական լսումները Վրաստանում նշանակված են սեպտեմբերի 4–ին։

Լրահոս
0