00:40 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Վերին Լարս

Ի՞նչ անել Վերին Լարսի վիճակը թեթևացնելու համար. քննարկում հայկական և ռուսական կողմերի միջև

© Photo: official site of the MTCIT of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Ռուսական կողմը գտնում է, որ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառներն են քննարկվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:

Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձ, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

Ռուս գործընկերները տեղեկացրել են, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն և որոշում է կայացվել, որպեսզի շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝ հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը: Նրանց համոզմամբ՝ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Վերին Լարսում կուտակումները մի քանի կիլոմետրի են հասնում։ Օգոստոսի 6–ին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է անցակետ` տեղում խնդիրներին ծանոթանալու համար։ Այնտեղ նա զրուցել է հայ վարորդների հետ:

Աշոտ Հակոբյանն ու Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը սահմանային անցակետում լսել են հայ վարորդների դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:

Ըստ թեմայի

Փամբուխչյան. «Վերին Լարսի խնդրում քաղաքական ենթատեքստ չկա»
Հերթը նվազում է. Վերին Լարսի անցակետում դրական շարժ կա
Ռուսաստանը հանել է Վերին Լարսի անցակետով Հայաստան փայտ ներկրելու արգելքը
Կքննարկի՞ Փաշինյանը Պուտինի հետ Լարսի թեման. ի՞նչ է լինելու հայ փոխադրողների հարցը
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ