02:54 18 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.68
  • EUR549.86
  • RUB7.16
Սև ծով

Վրաստանում Հայաստանի մի քանի քաղաքացու փրկել են խեղդվելուց

© Sputnik / Seyran Baroyan
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
31410

3 փրկարար փրկել են ծովում խեղդվող ՀՀ քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Բաթումի ալեկոծվող ծովում վրացի փրկարարները ստիպված էին բառացիորեն որսալ Հայաստանի խեղդվող մի քանի քաղաքացու։ Այս մասին հայտնում է Prime Time տեղեկատվական գործակալությունը։

Զբոսաշրջիկները ծով էի մտել ու չէին կարողանում դուրս գալ։ Օգնության են գնացել Լաշա Ռոշչինը, Ավտո Գելաշվիկին ու Կոբա Մժավանձեն։

Հայտնում են, որ փրկվածների կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, Գրիգոլեթիում ծովից հանել էին Հայաստանի քաղաքացի 33 տարեկան կնոջը։

Այս տարի Սև ծովում ու խոշոր ջրավազաններում մշտապես փրկարարներ են հերթապահում, անվտանգության կանոններին ավելի խիստ են հետևում։

Վրաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ Վրաստանի Սև ծովի ափին 4 միավոր ուժգնությամբ փոթորիկ է։ Ալիքների բարձրությունը երկու մետրի է հասնում։

Ըստ թեմայի

Բալթիկ ծովում կործանվել է Ка-29 ուղղաթիռը. կան զոհեր
Ողբերգություն ջրում. ավելի քան 20 միգրանտ խեղդվել են Միջերկրական ծովում
Հայ վաճառականների գանձերի կղզին. ինչպես են փնտրում Կարիբյան ծովում անհետացած նավը
Փոթորիկ Սև ծովում. ծովը վերադարձրել է իր մեջ նետած ահռելի քանակի աղբը
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ