03:40 22 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.76
  • GBP618.95
  • EUR556.14
  • RUB7.17
Արմեն Աշոտյան

Աշոտյանն ահազանգում է. տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններից դուրս ենք մնում

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
427 0 0

Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրել են Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ահազանգում է, որ մենք դուրս ենք մնում տարածաշրջանային կարևոր նախագծերից։

«Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում և այդ պայքարում կարիճներով լի սրվակ ենք հիշեցնում, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։

Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում»,–գրել է Աշոտյանն ու ներկայացրել մեզ համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում։

1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

2. Տրանսկասպյան գազամուղը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքը, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։

3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։

4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։

5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա։

Հիշեցնենք` այսօր Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի:

Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուղլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Ըստ թեմայի

Ինչպես Անկարան բախվեց Երևանի կոշտ պատասխանին, կամ թելադրանք Կասպից ափերից
Ոսկանյան. «Հայաստանն Իրանի համար Կասպից և Սև ծովերը կապող օղակ է»
թեգերը:
Արմեն Աշոտյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ