06:10 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Կասպյան հնգյակի առաջնորդները

«Կասպից հնգյակ» երկրների նախագահները ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել

© Sputnik / Сергей Гунеев
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
223 0 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կասպից հնգյակի» հանդիպումը դարակազմիկ նշանակություն ունեցող է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Կասպից հնգյակի պետությունների առաջնորդներն այսօր ղազախական Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս փաստաթղթի վրա տասնամյակներով էին աշխատում՝ սկսած 1996 թվականից։

Փաստաթղթի կնքման արարողությունը կայացել է հինգերորդ Կասպից գագաթնաժովողի ավարտից հետո։

Հռչակագրի տակ ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Պուտինը նշել է, որ այդ հանդիպումը դարակազմիկ նշանակություն ունի։ Նա ասել է, որ փաստաթուղթը կբացառի ծովում ոչ տարածաշրջանային տերությունների ներկայությունը։

Պուտինն ընդգծել է, որ հռչակագիրը արձանագրում է «Կասպից հնգյակի» պատասխանատվությունը ծովի նկատմամբ ու դրա հավաքական օգտագործման հստակ կանոններ է սահմանում։

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Ըստ թեմայի

Ոսկանյան. «Հայաստանն Իրանի համար Կասպից և Սև ծովերը կապող օղակ է»
Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի` ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բոլոր շփումները
Ադրբեջանին սպառնո՞ւմ են. Իրանի գործոնը` որպես ինդուլգենցիա Բաքվի համար
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ