01:38 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Կարո Փայլանը թույլ չի տվել ոստիկաններին ձերբակալել Արատ Դինքին

Հրանտ Դինքի որդուն Թուրքիայում չեն կարողացել ձերբակալել. տեսանյութ

© REUTERS / Kemal Aslan
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
72621

Հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թույլ չի տվել ոստիկաններին ձերբակալել Արատ Դինքին:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Կարո Փայլանը փորձել է պաշտպանել ու թույլ չտալ Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Իրադարձությունը ծավալվել է երեկ Ստամբուլում՝ «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի ժամանակ, երբ ոստիկաններին դիմակայած հայազգի պատգամավորին ի վերջո, իր կուսակիցների շնորհիվ, ի  հաջողվել է խոչընդոտել  Արատ Դինքին ոստիկանության բաժանմունք տանելը։

«Ակօսը» պարբերականը գրում է, որ ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնք սակայն, այսօր արդեն ազատ են արձակված։

Փայլանի հետ միասին Արատ Դինքի ձերբակալության խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։

Կազմակերպիչները «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի համար  քաղաքապետարանից թույլտվություն չեն ունեցել, բայց և հետ չեն կանգնել նստացույց իրականացնելու մտքից։

Այս ակցիան իր նախապատմությունն ունի. 1980-90-ական թվականներին, երբ Թուրքիայում կրկին լարված էր  քրդական շարժումը, բանտերում անհայտ կորած կամ սպանությունների զոհ դարձածների մայրերը բողոքի ակցիաներ են անցկացրել: 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր «Շաբաթօրյա մայրերի» ակցիան անցկացվում է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։

Երեկվանը «Շաբաթօրյա մայրերի» 700-րդ ակցիան էր։

թեգերը:
Կարո Փայլան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ