09:32 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում

«Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է»․Էրդողանը` Հայաստանի սահմանի բացման մասին

© REUTERS / Murat Kula/Presidential Palace/Handout
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
19510

Թուրքիան ցուցաբերում է ու շարունակելու է ցուցաբերել հնարավոր օգնություն Ադրբեջանին, վստահեցրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի —Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է թուրքական զորքերի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված շքերթին ու առիթը բաց չի թողել խոսելու հայ-թուրքական սահմանի բացման պայմանների մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախագահը նշել է, որ քանի արցախյան հակամարտությունը չի լուծվել, սահմանը փակ է մնալու։

«Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է։ Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է», — ասել է Էրդողանը` նշելով, որ  Անկարան անում է ամեն հնարավոր բան բարեկամ երկրի խնդիրները վերացնելու համար։

Նա վստահեցրել է, որ Թուրքիան ցուցաբերում ու շարունակելու է ցուցաբերել հնարավոր օգնություն Ադրբեջանին։

Հիշեցնենք` 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրություններ, որոնք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Թուրքական կողմը կարճ ժամանակ անց արձանագրությունների վավերացման համար առաջ էր քաշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախապայմաններ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2018 թվականի գարունը Երևանը կդիմավորի առանց թուրքական արձանագրությունների։

Ըստ թեմայի

Էրդողանը կոպիտ պատասխան է տվել Թրամփին. Թուրքիան կբոյկոտի ԱՄՆ–ից բերված էլեկտրոնիկան
Պուտինը, Ռոուհանին և Էրդողանը հռչակագիր են ընդունել Սիրիայի հարցով գագաթնաժողովին
«Մեզ հետ են ժողովուրդն ու աստված». Էրդողանը նշել է թուրքական լիրը փրկողների անունները
Էրդողանը խոստացել է վերականգնել մահապատիժը Թուրքիայում
Էրդողանը` գլոբալ նոր տնտեսական ճգնաժամի պատճառ. Աջեմօղլուի տխուր կանխատեսումը
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ