17:20 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
20730

Արիանան Կաոիլիին ուզում է նպաստել Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող մանուկների ֆիզիկական զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 18 Սեպտեմբեր — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլիին, հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար։ Այս մասին նա գրել է Ինսթագրամի իր էջում։

Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծման ու սարքավորումների ձեռքբերման համար։

«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,–գրել է նա:

Արիանան հեծանվազաքի մեկնարկը տալու է Կիլիկիայի միջնադարյան հայկական քաղաքից` Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: «Այցելելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ։ Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու»,–գրել է նա:

 

Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաեւ սեփական ներդրումը կատարել հետեւյալ հղմամբ։

Ըստ թեմայի

Լևոն Արոնյանի կինը կաշխատի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
Հարսանիքից հետո Արոնյանի կինը դժգոհություններ ունի
Լևոն Արոնյանի կինը շախմատ է խաղացել դատապարտյալների հետ
Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կինը Սահյան է կարդում. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ»
թեգերը:
Լևոն Արոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ