21:47 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)
153 0 0

Հայաստանի նախագահը խոսել է հայ-վրացական ներկայիս հարաբերությունների և տնտեսական կապերի խորացման հեռանկարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. Քաղաքական փոփոխությունները, լինեն դրանք Վրաստանում, թե Հայաստանում, չեն կարող անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա։ Այս մասին «Пограничная ZONA» նախագծի համար տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով` բազմադարյա հարևանությունն ու մշակույթների նմանությունը օգնում է զարգացնել հարաբերությունները։ Սարգսյանին ուրախացնում է, որ Վրաստանում հայերն ու մյուս ազգի ներկայացուցիչները մշտապես խաղաղ են ապրել կողք կողքի։

«Թբիլիսին ոչ միայն վրացական, այլև հայկական, հրեական, հունական և ռուսական քաղաք է եղել», – նշեց Սարգսյանը։

ՀՀ նախագահին ուրախացնում է, որ այսօր հայ գործարարները կարողանում են աշխատել և ներդրումներ անել Վրաստանում, միևնույն ժամանակ վրաց գործարարները կարող են ազատ ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ։

«Տարբեր ոլորտներում ընդհանուր ծրագրերում համագործակցելը շատ կարևոր է։ Սակայն ես կոնկրետ առաջարկներ ունեմ։ Մասնավորապես, մշակույթը», – ասել է  Սարգսյանը։

Նա նշել է, որ խորհրդային տարիներին Վրաստանն ու Հայաստանը ավելի ինտենսիվ են մշակութային փոխանակումներ իրականացրել, լինեն դրանք համատեղ կինոներ, թատրոններ, թե երգեր։

«Ժամանակն է կրկին վերածնել Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային սերտ կապը», – ընդգծել է նախագահը։

Մասնավորապես, Սարգսյանը հրավիրել է վրաց երաժիշտներին և թատերական գործիչներին Հայաստանում ավելի շատ ներկայացումներ տալու։ ՀՀ նախագահը նաև առաջարկել է ներկայացուցչություն ստեղծել և զարգացնել երկկողմ զբոսաշրջությունը։

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)

Ըստ թեմայի

Հայաստանը հերթում է. ինչպես կազդի Կվիրիկաշվիլու հեռանալը հայ–վրացական հարաբերության վրա
Մելիքյան. «Հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի»
«Եղբայրական պար», կամ ինչպես համացանցում սկսեց մեծ հայ-վրացական «պատերազմ»
Հայ վարորդներին մխիթարել են վրացական սահմանին․ «հացահատիկային արգելքը» հետաձգվել է
Հայ երեխաների վրացական պարը զարմացրել է Վրաստանի դեսպանի կնոջը. տեսանյութ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ