04:23 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Զոհրաբ Մնացականյան

ԱՄՆ-Իրան առճակատումը Հայաստանի համար չափազանց զգայուն հարց է. Մնացականյան

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
10310

Հայաստանն առաջիններից մեկն է ողջունել Իրանի ու միջնորդ վեցյակի միջև պատմական միջուկային համաձայնագրի կնքումը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «ԱՄՆ-Իրան առճակատումը Հայաստանի համար չափազանց զգայուն հարց է»։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Լրագրողը նկատել է, որ ԱՄՆ-Իրան առճակատման մեջ Հայաստանը «երկու կրակի» միջև է հայտնվել և հարցրել, թե ինչպես կարող են ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներն ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։

«Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Նրա հետ հաստատել ենք տարածաշրջանի իրողությանը համապատասխան և Երևանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող երկկողմ օրակարգ։ Ստեղծված իրավիճակում մենք կապի մեջ ենք բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների և Իրանի հետ, որպեսզի պաշտպանենք մեր շահերն ու պահպանենք տարածաշրջանային անվտանգությունը»,-պատասխանել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանն հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է ողջունել 2015թ. Իրանի ու միջնորդ վեցյակի միջև պատմական միջուկային համաձայնագրի կնքումը:

 

 

Ըստ թեմայի

Փորձագիտական ուսումնասիրություն է իրականացվում. ԱԳՆ–ն` Իրանի դեմ պատժամիջոցների մասին
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ
ԱՄՆ–ն սխալ է գնահատում Իրանի դերը. Sputnik–ի հյուրն է Արտյոմ Տոնոյանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Մնացականյան
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ