11:36 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Երկաթուղի

ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով

© Sputnik / Константин Чалабов
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցություն ապահովում են իրավաբանական անձինք, որոնց սեփականատերեր ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն հանդիսանում:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում, բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցություն ապահովում են իրավաբանական անձինք, որոնց սեփականատերեր ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն հանդիսանում:

«Հաշվի առնելով  բեռնափոխադրումների ծավալների նվազումը՝ նշված երթուղով փոխադրումներ իրականացնելու գործընթացում աշխատանքային կարգով ճշգրտումներ են կատարվել: Պահանջարկի առկայության դեպքում՝ ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով:

Այս նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:

2017 թվականին Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային երթուղում բեռնափոխադրումների ծավալները կազմել են 590 վագոն (35 հազար տոննա), ինչը կազմում է ՀՀ ներմուծման և արտահանման հաղորդակցությունում տրանսպորտի բոլոր միջոցներով (բացառությամբ մագիաստրալայինը) իրականացված բեռնափոխադրումների 0,9%-ը»,–ասված է հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

թեգերը:
Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ