22:18 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
ՍՏԾՀ 52–րդ վեհաժողով

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բաբլոյանին ՍԾՏՀ նիստին

© Photo: official site of the Parliament of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն ավարտել է իր աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) հաջորդ՝ 53-րդ լիագումար նիստը կանցկացվի 2019 թվականի հունիսին՝ Բաքվում:

Այս մասին երևանյան վեհաժողովի այսօրվա նիստի ավարտին հայտարարեց ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նիստում ռոտացիոն կարգով ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսին:

ՍԾՏՀ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը շնորհակալություն է հայտնել ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` Վեհաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Հարգելի գործընկերներ, եզրափակելով ՍԾՏՀ  ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի աշխատանքը, որն անցկացվում է աշխարհում և այդ թվում մեր տարածաշրջանում տեղի ունեցող բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլոր ազգային պատվիրակություններին՝ Երևան ժամանելու և Վեհաժողովի աշխատանքին  ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ մեր հանդիպման հաջողության գործում մեծ ներդրման համար:

Բաբլոյանը նշել է, որ նիստն արդյունավետ և բեղմնավոր էր մեր խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման առումով:

«Թույլ տվեք նաեւ գոհունակություն հայտնել «ՍԾՏՀ անդամ պետություններում փոքր բիզնեսի զարգացումն ու աջակցությունը», ,«ԾՏՀ տարածաշրջանում տուրիզմի զարգացման ներկա եւ ապագա հեռանկարները», «Արհեստակցական միությունների դերը ՍԾՏՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդման գործում» ընդունված առաջարկությունների առնչությամբ:

Հուսով եմ, որ արդիական հարցերի հետագա քննարկումները հնարավոր կլինեն կառուցողական երկխոսության ոգով, առանց ավելորդ քաղաքականացման: Վստահ եմ, որ նման քննարկումները նպաստավոր պայմաններ և հնարավորություններ կստեղծեն անխռով, լիարժեք, արդյունավետ համագործակցության եւ խորհրդարանականների միջեւ ազատ հաղորդակցության համար»,–ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով և ՍԾՏՀ ԽՎ-ի ներուժի լիարժեք օգտագործմամբ հնարավոր է շատ բանի հասնել` ի օգուտ Սեւծովյան տարածաշրջանի եւ այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների:

«Մենք պարտավոր ենք համատեղ գործողություններ իրականացնելու հարցում բավականաչափ կամք ցուցաբերել, չնայած մեր տարաձայնություններին, և միավորվել խնդիրները լուծելու եւ հնարավորություններն իրականացնելու համար, ինչպես նաև՝ առաջնահերթ խնդիրներ քննարկելու հարցում, որոնք պահանջում են համատեղ լուծումներ եւ ջանքերի միավորում՝ մեր ժողովուրդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով»,–ասել է Բաբլոյանը:

ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն  ավարտել է իր աշխատանքը:

Ըստ թեմայի

Հայաստանը փորձում է կանխել սևծովյան համագործակցությունը քաղաքականացնելու փորձերը
Անհասկանալի խաղեր Սևծովյան տնտեսականում. հայկական պատվիրակությունը պատասխան ունի
Խուսափել ավելորդ քաղաքականացումից. Երևանում մեկնարկել է Սևծովյան վեհաժողովը
թեգերը:
Արա Բաբլոյան, ԱԺ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ