01:32 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (350)
291 0 0

Ինչպես հայտարարել են Բաքվում, այդ որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների մարտունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումների (Ղազախի և Աղստաֆի շրջաններում) մի մասը կփոխարինի սահմանապահ զորքերով, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևեին։

«Սահմանապահ զորքերը հսկեն դիրքերը և ռազմական օբյեկտները Հայաստանի հետ սահմանին` Ղազախի և Աղստաֆի շրջաններում», – հայտարարել է Գուլիևը պետական սահմանային ծառայության հաշվետու խորհրդակցությունում։

Նման որոշումը նա բացատրել է սահմանապահ ուժերի բարձր մարտունակությամբ և հագեցվածությամբ։

«Ընդունված որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների մարտունակությունը, նոր պահեստային զորամասերի ստեղծել», – ասել է Գուլիևը։

Ղազախի և Աղստաֆի շրջաններից բացի Հայաստանին սահմանակից են նաև Ադրբեջանի Թովուզի, Գեդաբեյի և Դաշքեսանի շրջանները։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (350)

Գլխավոր թեմաներ