22:14 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում խոսել է Ռուսաստանից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին

© Sputnik / Алексей Никольский
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
322 0 0

Եղոյանը ցավ է հայտնել, որ Ալեքսանդր Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:

ԵՐԵՎԱՆ, 17 Դեկտեմբեր — Sputnik. Վարչապետին պաշտանակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի դնում նաև Ռուսաստանի առաջ: 

«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում մի քանի կարևոր արձանագրում անել:

Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:

Ցավոք, նա հերթական փակ հանդիպումից հրապարակում է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակում  այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»,–ասել է Եղոյանը:

Եղոյանը ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, իսկ պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Բելռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ինչու Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին չի մեղադրում Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, այլ միայն իրեն, երբ իր երկիրն այդ հարցում 4–րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից, Իսրայելից և Թուրքիայից հետո։

Ըստ թեմայի

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից
Բաքվին «Պոլոնեզ» վաճառելը Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ. Բելառուսի նախագահ
«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ