22:20 26 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը Թբիլիսիում

Ո՞վ կփրկի Մանթաշյանցի տունը. Թբիլիսիի հայկական մարգարիտը վաճառքի են հանել

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
347 0 0

Հայտնի թիֆլիսահայ, մեկենաս, XIX-XX դարերի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ալեքսանդր Մանթաշյանցի տունը հանվել է վաճառքի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաճույքով ներկա շենքից կտեղափոխվեր հայտնի թիֆլիսահայ մեկենաս, XIX-XX դարերի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ալեքսանդր Մանթաշյանցի տուն։

Սակայն տվյալ պահին դա իրատեսական չէ, Sputnik Արմենիայի թղթակցի  հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի, տեղեկատվության և մամուլի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։

Բանն այն է, որ հունվարի 13–ին Թբիլիսիի Հայերի միությունը և մտավորականության ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  Նամակում նրանք խնդրում են փրկել մեծն Մանթաշյանցի տունը։ Նամակը հրապարակվել է «Հայաստան–Աշխարհի հայեր» ֆեյսբուքյան էջում։ Սեփականատերը վաճառքի է դրել տունը։

Sputnik Արմենիայի տվյալներով` խոսքը 10 միլիոն դոլարի մասին է։ Նամակի նախաձեռնողներն առաջարկում են Հայաստանի կառավարությանը գնել այդ տունը։

Այնտեղ կարող է գտնվել Վրաստանում Հայաստանի դեսպանատունը կամ այն կարող է դառնալ հայ–վրացական տնտեսական–մշակութային կապերի կենտրոն։

«Կոսմետիկ վերանորոգումից հետո այս տանը Հայաստանի Հանրապետության դեսպանատունը տեղակայելը հատկապես ակտուալ է, քանի որ մեզ` Թբիլիսիի հայերիս համար վիրավորական է այսպես կոչված Շների փողոցում` վատ հարմարեցված շենքում, դեսպանատան գտնվելը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մանթաշյանցի տունը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում, խորհրդային շրջանում այնտեղ գործել է Վրաստանի արվեստի գործիչների կենտրոնը, այնուհետև այն մասնավոր սեփականություն է դարձել։ Տանը պահպանվել են այն ժամանակի կահավորանքի բոլոր տարրերը, երբ այնտեղ բնակվելիս են եղել Մանթաշյանցները։ Ներկա պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառքի է դրված և կարող է վերջնականապես կորսվել։

Հարություն Հայրապետյանը չհաստատեց տան գինը` հաղորդելով, որ խոսքը մեծ գումարի մասին է։

«Դրությունից դուրս գալու միակ ելքը տունը գնելն է։ Սակայն հարցն այն է, թե Հայաստանն ունի արդյոք այդքան մեծ գումար», – ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ դեսպանատունն ուրախությամբ ձեռք կբերեր ոչ միայն այդ շենքը, այլ նաև բոլոր տները, որոնք պատկանում են հայերին և կառուցվել են նրանց կողմից։

Հրապարակման պահին Հայաստանի կառավարությունը դեռ չէր արձագանքել նամակին։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Մամուկա Բախտաձեի հետ
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զորավարժությունները. Sputnik–ի հյուրը Հայկ Գաբրիելյանն է
«Սուլուգունիով ավելի լավ կլիներ...»․ ի՞նչ են «կորցրել» վրացիները Հայաստանում
Արմեն Սարգսյանի այցը Վրաստան. ի՞նչ մեսիջ Երևանը հասցրեց Թբիլիսի
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ