ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով`օրերս մի քանի հայ քրեական հեղինակություններ փորձել են Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, սակայն հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահներն արգելել են նրանց մուտքը իրենց երկրի տարածք:
Ըստ թերթի` Հայաստանի իրավապահները վրացի գործընկերներին են փոխանցել հայ քրեական հեղինակությունների և ընդհանրապես քրեական անցյալ ունեցող անձանց ցուցակը, և հիմա վրացի սահմանապահները, օգտվելով այդ տվյալների բազայից, արգելում են այդ մարդկանց մուտքը իրենց երկիր: