00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանի առաջարկը վտանգավոր է. սահմանին մնացած աջ ղեկով մեքենաները փչացնում են և թալանում

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցГрузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги
Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքում են, որ «Բագրատաշեն» հսկիչ–անցակետում մնացած ավտոմեքենաները փչացնում են։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի առաջարկը` «Բագրատաշեն» հսկիչ–անցակետում թողնված աջ ղեկով ավտոմեքենաներն այլ գոտի տեղափոխելու մասին, կառուցողական չէ և նույնիսկ վտանգավոր է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության մասնակից Զորիկ Իգիթյանը։

«Անհասկանալի իրավիճակ է, ինչ–որ մարդիկ փչացնում են մեքենաները, գողանում են պլաստամսը, դիմապակիները։ Մենք չենք էլ պատկերացնում, թե ով կարող է դա անել։ Միայն կանխամտածված կարելի է այդպես վարվել», – ասաց Իգիթյանը։

Армяно-грузинская граница. КПП Садахло - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաների համար տարածք են գտել. Վանեցյանը` «Բագրատաշենի» մեքենաների մասին

Նրա համոզմամբ` եթե նման վանդալիզմ է տիրում տարանցիկ գոտում, ապա այլ տարածքում ոչ ոք չի կարող երաշխավորել մեքենաների պահպանվածությունը ։ Այդ պատճառով Վանեցյանի առաջարկն ուղղակի անիրագործելի է։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այնտեղ ինչ կլինի մեքենաների հետ», – հարց է տալիս Իգիթյանը։

Նշենք, որ փետրվարի 1–ին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հայտարարել է, որ «Բագրատաշեն» հսկիչ–անցակետում գտնվող մեքենաները պետք է դուրս բերվեն, քանի որ խանգարում են անցակետի աշխատանքին։ Որպես այլընտրանք ԱԱԾ ղեկավարն առաջարկել է անմիջականորեն հայկական սահմանին հարող հատվածը։

Հիշեցնենք, որ 2018թ–ի նոյեմբերին հայ–վրացական սահմանի տարանցիկ գոտում կուտակվել են 800 աջ ղեկով մեքենաներ, որոնք այնտեղ են` ի նշան երկիր աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու մասին Հայաստանի իշխանությունների որոշման դեմ բողոքի։

Այդքան տեսախցիկների դիմաց մեքենաները փչացնելու հանգամանքները պարզելու համար Sputnik Արմենիան կապվեց «Բագրատաշեն» հսկիչ–անցակետի հետ։ Այնտեղ չմեկնաբանեցին միջադեպը` խոստանալով կարճ ժամանակ անց տալ բացատրություն, սակայն հոդվածի հրապարակման պահին մենք այդպես էլ պատասխան չէինք ստացել։

Вид Баграташенского КПП с высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում սահմանային անցակետում. ԱԱԾ–ն ժամանակ է տվել վարորդներին. լուսանկարներ

Ինչպես բացատրեց Իգիթյանը, աջ ղեկով մեքենաների և տարանցիկ գոտուց դրանց դուրս բերման հարցը պետք է լուծվի օրերս։ Ներկրողներին խոստացել են, որ հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում, ապա կուղարկվի խորհրդարան հաստատման։

Մշակված փոխզիջման հիման վրա` աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, կարելի է Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի ապրիլի 1–ը` առանց ղեկը փոխելու։

Հարցին, թե ինչու կառավարությունը չի քննարկել հարցը անցած հինգշաբթի, Իգիթյանը նշեց, որ իշխանությունները չեն հասցրել ներառել այն օրակարգում, բայց խոստացել են դիտարկել առաջիկա նիստում։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։

Գործարարներն ի նշան բողոքի աջ ղեկով մեքենաները թողել էին հայ–վրացական սահմանի տարանցիկ գոտում։

Նշենք, որ աջ ղեկով մեքենաները Հայաստան են բերում հիմնականում Ճապոնիայից։

Լրահոս
0